Ազատություն և բարոյականություն

  • Արդյո՞ք մարդն ազատ է իր գործողություններում։ Չէ՞ որ մարդը ենթարկվում է հասարակական և իրավական նորմերին։

Եթե խոսքը գնում է գործունեության մասին, մարդն լիակատար ազատ է, քանի որ նա գիտակցում է իր աշխատանքի լավ և վատ կողմերը և պատրաստ է դժվարությունների հանուն այդ գործի: Ինչքանել մարդն ենդարկվի հասարակական և իրավական նորմերին նա ազատ է ընտրություն կատարելու մեջ:

  • Արդյո՞ք մարդը չունի կամքի ազատություն էգոիստ լինել-չլինելու հարցում։

Մարդը ազատ է ցանկացած հարցում և կարող է կատարել ընտրություն ցանկացած իրավիճակում: Երբ մարդ կայացնում է սխալ որոշում դա հնարավոր է, սակայն երբ մարդը մի քանի անգամ կատարում է նույն սխալ որոշումը նա արդեն կոպիտ սխալվում է: Կոնկրետ էգոիստ լինել կամ չլինելու ընտրությունը շատ դժվար է: Մարդը հայտնվելով այդ իրավիճակում կարող է ընտրել լինել կամ չլինել և այդ րոշումից կախված լինի նրա ապագան կամ շատ այլ հարցեր:

  • Հիշեք մի իրավիճակ, երբ մարդիկ բարոյական պատասխանատվությունից խուսափելու համար իրենց պահվածքի պատճառները տեսել են իրենցից դուրս։

Օրինակ՝ երբ մարդ պետք է գնա գարծի կամ ուշանում է, ինչ որ հանդիպոււմից, նա սկսում է ստեր հորինել ճանապարհների կամ տրանսպորտի դանդաղ լինելու մասին:

  • Հիշեք իրավիճակ, երբ դուք ազատորեն որոշել եք կատարել այս կամ այն քայլը։

Ես ազատորեն կարողացել եմ ընտրել, թե ինչ զբաղմունքով եմ ուզում զբաղվել: Տվյալ պահին ես հաճախում եմ ԹՈՒՄՈ կենտրոն և դա միայն իմ ցանկությունն է եղել:

  • Արդյո՞ք մարդը պատասխանատու է իր բնավորության համար։

Իրականում բնավորությունը գալիս է սխալ կամ ճիշտ դստիարակությունից: Եթե մարդը ստացել է լավ դաստիարակություն նա ունի լավ բնավորության գծեր:

  • Արդյո՞ք մարդը կրում է բարոյական պատասխանատվություն, երբ իր գործողություններն ինքնաբուխ են, բայց պարտադրված։

Կարծում եմ, ոչ: Քանի որ կան գործողություններ, որոնք տանում են անբարոյականության սակայն միակ ելքը տվյալ պահին դա է լինում: Սակայն, եթե այդ անբարոյականության ճանապարհը դառնում է մայրուղի մարդո համար դա արդեն շատ սխալ եմ համարում:

Ստորև բերված են մի քանի դատողություններ։ Յուրաքանչյուրի համար արտահայտեք ձեր կարծիքը՝ պատասխանելով «այո» կամ «ոչ»։

Ես կարող եմ ազատորեն ընտրել․․․

  • Լինել արդարամիտ մարդ (այո)
  • Լինել լավ ընկեր(այո)
  • Լինել լավագույնը դպրոցում(երևի այո)
  • Սուտ խոսել, երբ դա օգտակար է(ոչ)
  • Արտագրել դասընկերոջս տնային առաջադրանքը(ոչ)
  • Կոպիտ վարվել դասընկերոջս հետ(ոչ)
  • Լինել աշխարհի ամենահարուստ մարդը(ոչ)
  • Լինել աշխարհի լավագույն մարզիկը(ոչ)
  • Կառավարել աշխարհը(ոչ)

Արտահայտեք ձեր դիրքորոշումը տվյալ իրավիճակի վերաբերյալ։

Որոշ մարդիկ ունեն չար նպատակներ, որոնց հասնելու համար դիմում են ցանկացած միջոցի։ Մարդկանց մյուս խումբն ունի բարի նպատակ և չարին հաղթելու և բարի նպատակն իրագործելու համար նույնպես պատրաստ է ցանկացած միջոցի (խորամանկություն, սուտ, մատնություն, բռնություն) դիմել։ Այս տեսակետի կողմնակիցները նման մոտեցումը համարում են ընդունելի՝ կարծելով, որ եթե բարի նպատակ ունեցող մարդիկ դիմեն միայն բարոյական միջոցների, ապա երբեք չեն կարող հաջողության հասնել։ Բայց փորձը ցույց է տալիս, որ անբարոյական միջոցներով երբեք հնարավոր չէ հասնել բարոյական նպատակների։ Որպես կանոն, անբարոյական միջոցների օգտագործումն ի վերջո հանգեցնում է անբարոյական նպատակի։ Երրորդ տեսակետի կողմնակիցները պնդում են, որ բարոյական նպատակների կարելի է հասնել միայն բարոյական միջոցներով։ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»,- ասում է ժողովրդական առածը;

Կարծում եմ բոլոր տեսակետները ճիշտ են: Սակայն մեր օրերում այնքան շատ են խոսում այդ մասին և հայտնում կարծիքներ որոնցից մի քանիսի հետ համաձայն ես, ամեն ինչ խառնվում է իրար և դժվար է լինու ընտրություն կատարել սրանց միջև:

Հասարակագիտության առաջադրանքների փաթեթ

Ի՞նչ է առաքինությունը, շարադրե՛ք առաքինությունների ձեր ցանկը:

Արաքինություն՝ մարդու հատկություն, որին պետք է ձգտել, որոնք են բարությունը, արդարամտությունը, հավատարմությունը, պատասխանատվությունը, իմաստությանը ձգտելը, և այլն։Արդյո՞ք մարդը պատասխանատու է իր բնավորության համար:Մինչև ինքնագիտակցություն ձեռք բերելը՝ ոչ, իսկ հետո՝ այո։ Իհարկե փոխել կարող է միայն վերևում նշված հատկությունները և նման բաները, մարդու բուն «ձևը՝ ոչ, և պետք էլ չի։Արդյո՞ք մարդը կրում է բարոյական պատասխանատվություն երբ իր գործողությունները պարտադրված են:Կյանքի և մահու հարցում պետք է անել այն, ինչ պետք է, նույնիսկ եթե դա դեմ է տվյալ մարդու բարոյական արժեքներին։ Սակայն նույնիսկ նման դեպքից հետո մարդը կարող է զխճալ իր գործությունների համար։Գրավոր ներկայացնե՛լ Կանտի բարոյական պարտքի տեսությունը: Արտահայտե՛ք ձեր սեփական դիրքորոշումը:Ըստ Իմանուիլ Կանտի․Եթե մարդը չունենա ազատություն, ապա բարոյական գնահատումն ու պատասխանատվությունը կլինի անհնար։ Եթե մարդը այլապես չեր կարող վարվել, ապա նրա կատարած գործողությունը չունի բարոյական արժեք։Սակայն նաև հավատում է, որ ամբողջ աշխարհը ենթարկվում է խիստ պատճառականության, հետևաբար մեր բոլոր գործողությունների պատճառն է անցյալ իրադարձությունները, այլ ոչ թե մեր ազատ կամքը։ Ապա ինչպե՞ս կարող է ազատությունն ու բարոյականությունը լինել հնարավոր։ Աղբյուր (թարգմանված է անգլերենից)Էլ չխորանանք, միայն ասեմ, որ համաձայն եմ այն մտքի հետ, որ բարոյական արժեքների համակարգի ճիշտ աշխատելուն համար պետք է ազատություն, այսինքն՝ տվյալ ձեռք բերած ազատության ժամանակ կարող են կատարվել տվյալ բարոյական արժեք ունեցող գործողություններ։Գրավոր ներկայացնել՛ թե որտեղից են ծագել բարոյական նորմերը և ինչպիսին կլիներ կյանքը եթե չլիներ բարոյական նորմեր։Բարոյական նորմերը ծագել են փիլիսոփայությունից, կրոնից, մշակույթից, և հենց մարդու զգացմունքներից։ Եթե չլինեին բարոյական նորմեր կյանքը ավելի նման կլիներ սովորական կենդանիների աշխարհին, սակայն ինձ չի թվում, որ կվերածվեր «խառը խփոցի» ասվածին, քանի-որ նույնիսկ բարոյական նորմերի բացակայության դեպքում կլինեն դեռ մարդու գոյատևման բնազդները։

Ծովային իգուանա

Ծովային իգուանաները շատ հազվադեպ կենդանիներ են և գտնվում են աշխարհի կարմիր գրքում: Նրանք մողեսների ընտանիքից են: Բնակվում են միայն Գալապագոսյան կղզիներում: Սնվում են ալիքների կամ տեղատվությունների բերած խեցգետիններով, որոնց հանում են քարերի տակից: Նրանք դուրս են գալիս աբ, տաքանալու նպատակով: Պառկում քարերի վրա տաք մնալու համար, իսկ նրանց սև գույնը օգնում է ավելի լավ կլանել ճառագայթները: Նրանք լողում են ալիքաձև: Արուները հիմնականում ավելի հեռու են գնում աբից քան էգերը: Նրանք կարող են մտնել ջուրը որսի կամ հովանալու նպատակով: Նրանք իրենց ձվերը թաքցնում են ավազի տակ, որոնք էգերը պաշտպանում են մի քանի օր, որից հետո հեռանում են: Նրանց համար վտանգավոր են շները, առնետները, կատուները և այլն: Նրանց համար նույնիսկ շնաձկներն են վտագավոր, երբ նրանք սնվում են ծովում: Սակայն շնաձկների կողմից վերջին 20 տարիների ընթաքվում հարձակում չի եղել:

Խրախուսում և պատիժ

Խրախուսումն հիմնականում հանդիպում է ուսումնական հաստատություններում: Մանկավարժներն կամ ծնողները խրախուսանքի միջոցով փորձում են երեխայի մոտ առաջացնել աշխատասիրություն և ջանասիրություն: Սակայն չափն այնցնելու դպքում այն վերածվում է էգոիզմի: Իսկ պատիժը, իմ կարծիքով սաստելու ամենակարևոր ճյուղերից է: Հիմա կարելի է ասել, որ երբ խրախուսումն վերածվում է էգոիզմի, կարելի է պատժով հավասարեցնել դրա մակարդակը մաքսիմալ խրախուսանքին կամ, որ գրեթե նույնն է մինիմալ էգոիզմին:

Ի՞նչպես խնայել ջուրը

Ամենա սկզբում պետք է աղբ չթափել: Այդ կեղտերը հասնում են ջրային տարածքներին: Նախորդ նյութում գրել էի, թե ինչքան ջուր եմ օգտագործում օրական: Ստացել էի մոտավոր 2000 լիտր ջուր: Դրանից հետո կարելի է ասել, որ մարդիկ պետք է մի փոքր ավելի հանգիստ վերաբերվեն ջրին: Կարդացի, որ կան մեթոդներ, որոնք մաքրում են ջուրը և այն հարստացնում: Սկզբում տարբեր չափերի ցանցերով առանձնացնում են տիղմը, իսկ հետո անցնում քիմիական մեթոդների, որոնք իրենց հերթին տարրանջատում են ամբողջ ջրի մասնիկները: Սա խթանում է ջրի և ֆոսֆորային միացությունների արդյոնավետ մակարդմանը: Իսկ վերջում այն հարստացվում է Աերացիայի մեթոդով, որներլ հարստացնում է ջուրը թթվածնով, որը բարձրացնում է ջրի որակը: Գիտնականները ապացուցել են, որ եթե մարդը չմիջամտի ջրի մակարդման բնական գործնթացին և ոչ էլ աղտոտի, օվկիանոսները կմակարդվեն 2600 տարում, ստորերկրյա ջրերը՝ 5000, լճերը 3-4 տարում հողաշերտի ջրերը՝ 1 տարում, իսկ գետերն ու առուները մի քանի օրում: Այն մակարդվում է տարբեր եղանակներով, ինչպիսիք են գոլորշանալը, հողի տակ անցնելն և այլն:

Կետադրական աշխատանք

Կետադրել տեքստը․


Օրանջիայի ձորակումամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։
Այն ժամանակ երբ շեն էր Մանասի խրճիթը Օրանջիայի ձորակում, մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում` վարունգն էր ծաղկում։
Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։
Մանաս ինչու տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շուտ է հալվում և ձյունի տակից կանաչը ծլում։
Դավոյենց Առաքելը եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակինմ, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։
Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած, ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։
Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։
Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա էլի, որ զոռ ես անում, — ասաց Մանասը, Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել…
Մանաս իմացիր, առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։
Եվ առ հա, մի հատ Մանասի գլխին ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։
Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

Գարունը սկսում ենք Չարենցով

1․ Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական  ժառանգությունը:

Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

տրիոլետ

Երկու քառատող պարունակող ստեղծագործություն: Առաջին չորրորդ և յոթերորդ տողերը կրկնվում են:

Օրինակ՝

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…


սոնետ

Բաղկացած է 14 տողից, երեք քառատող սկզբում և մեկ եռատող վերջում:

Օրինակ՝

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։


ռուբայաթ

Պարսկա-արաբական պոեզյայում ընդունված է որպես քառատող, որտեղ առաջին, երկրորդ և չորրորդ տողերի հանգերը նույնն են, իսկ երրերդը մնում է անհանգ:

Օռինակ՝

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։


գազել

Մի քանի երկտող պարունակող բանաստեղծություն, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Օրինակ՝

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

2. Կարդա «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը: Չարենցն շարքը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին:
Կարդա տեղեկություններ Արմենուհի Տիգրանյանի մասին, պատմիր բլոգում:

Արմենուհի Տիգրանյանը ծնվել է 1888 թվականին: Սովորել է Ալեքսանդրապոլում, սիկ հետո Թիֆլիսի օրորդաց դպրոցում: Վաղ տարիքից գրել է բանաստեղծություններ: 1905 թվականին նրա բանաստեղծությունները գրավել են տարբեր պարբերականների ուշադրությունը: Առաջին աշխարհամարտի ժամանակ եղել է Հայ օրիորդաց միության նախագահը: 1914 թվականին Թիֆլիսում Մենուհի գրական կեղծանվամբ լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը։ 1917-ին ամուսնացել է Վարդգես Ահարոնյանի հետ: Նա Արմեն Տիգրանյանի ( երգահան ) քույրն էր, իսկ նրա ամուսինը՝ Վարդգես Ահարոնյանը դաշնակցության դատախազ էր, ինչպես նաև նա Առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի հարսն էր: Գրականագետներն պնդում են, որ նա լավ հարաբերությունների մեջ է եղել Չարենցի հետ: Արմենուհի Տիգրանյանին է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով բանաստեղծությունների շարքը, որը Չարենցը գրել է 1920 թվականին և առաջին անգամ տպագրվել է Չարենցի երկերի ժողովածուի 1-ին հատորում։ Երբ փլվեց Խորհրդային միությունը և Չարենցին նշանակեցին Լուսավորչության ժողկոմատի արվեստի բաժնի վարիչ, նա առանց իր մասին մտածելու Արմենուհուն տեղավորեց պետական հիմնարկում: Արմենուհուն տրվեց հրատարակչական բաժնի քարտուղարի պաշտոնը: Արմենուհի Տիգրանյանը մահացել է 1962 թվականին ծանր հիվանդության պատճառով:

Էմալե պրոֆիլը Ձեր

Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ։
Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր։
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ։