Համաճարակներ

Մալարիա

Մարդիկ բացահայտել են մալարիա հիվանդությունը ավելի քան երկու դար առաջ՝ 1880 թվականին: Այն առաջին անգամ նկատել է Շառլ Ալֆոնս Լավելան նկատելով, որ իր վաշտի զինվորներից մեկի արյունը գնդիկների է վերածվում: Մեկ տարի անց նա կարողացավ պարզել ինչ մակաբույծեր էին դրանք: Դրանից տարիներ անց Պաթրիկ Մենսոնը առաջին անգամ առաջարկեց այն տեսությունը, որն պնդում էր, որ հիվանդությունը տարածվում է մոծակի մի տեսակի միջոցով: Մալարիան մեր օրերում շատ մարդկանց կյանքեր է խլում, տարեկան 1,3-3 միլիոն մարդու մահվան պատճառ դառնալով: Իսկ հիվանությունը նկատվում է տարեկան մոտ 300-350 միլիոն մարդու մոտ, որը տարեց տարի ավելանում է 16 տոկոսով: Հիմա տարածված է Աֆրիկայում, արևելյան Ասիայում և հարավային Ամերիկայում: Հիմնականում փոքր երեխաների մոտ են նկատվում բարդություններ հիվանդության նկատմամբ: Հիվանդությունը տարածվում է նաև սերնդէ սերունդ, մորից պտղին:

Քաղցկեղ

Մարդկության մյուս ամենավտանգավոր հիվանդություններից է քաղցկեղը: Այն հիմնականում միջավայրի աղտոտվածության հետևանքով է առաջանում: 90-95 տոկոսը մուտացիաների արդյունքում առաջանում են այդպիսի բարդ խնդիրներ: Սակայն դրանք կարող են լինել նաև ժառանգական փոխանցմամբ: Որոշ դեպքերում նաև ծխախոտի, ալկոհոլի կամ այլ կախվածություն առաջացնող նյութեր պարունակող առարկաների օգտագործումը: Ցանկացած մարդ կարող է ստանալ քաղցկեղ, սակայն դրա ցուցանիշը այդքան էլ բարձր չէ: Օրինակ՝ Չերնոբիլի ատոմակայանի պայթյունի ժամանակ քաղաքի և հարակից պետությունների բնակիչներից գրեթե բոլորի մոտ առաջացավ քաղցկեղ, ռադիոակտիվ նյութերի շնորհիվ մուտացիաներ իրականացվելու շնորհիվ:

Խոլերա

20 և 21-րդ դարի ամենավտանգավոր համաճարակներից մեկը։ Առաջացել է հարավային Հնդկաստանում՝ Գանգես և Բրահմապուտրա գետերի շրջակայքում։ Համաճարակն իրենից ներկայացնում է սուր աղիքային ինֆեկցիա, ազդում աղի-ստամոքսային և սիրտ-անոթային համակարգերի վրա։ Հիվանդությունը ունի գաղտնի շրջան, որը տևում է 2-8 օր և ունի նախանշաններ։ Դրանք են ախորժակի խանգարումը, թուլությունը, գլխացավը, փսխում, լուծ, ջրազրկում, մաշկի չորացում, մարդը գցում է իր գույնը և դառնում ավելի սպւտակ, նկատվում են նաև ցնցումներ։ Ունի երկու տեսակ։ Կայծակնային, որի ժամանակ մարդու ջերմությունը կարող է բարձրանալ մինչև 40°C և նման դեպքերում մարդը մահանում է 3-8 ժամում։ Ալհիդային ձևի ի հայտ գալու ժամանակ տեղի է ունենում հակառակ նախանշանները։ Ջերմությունը իջնում է նորմայից ցածր։ Վերանում է բարձր ջերմաստիճանի շնորհիվ։ 50-60 աստիճան ցելսիուսի ժամանակ 20-30 րոպեում, 70-80 աստիճան ցելսիուսի ժամանակ 5 րոպեում, իսկ 100 աստիճան ցելսիուսի ժամանակ անմիջապես։ Տարածվում է ջրի, սննդի և կեղտոտ ձեռքերի և բերանի հետ շփումից։ Վարակվածի հետ շբվելիս պետք է գնալ հետազոտման անհապաղ։

Should students be allowed to grade their teachers?

I think that every student can teach his teach everything. So you can have the best math teacher who can teach and give your profession work, but you can see someone who has not home or cars but he can teach you how to live your life right. So I think that everyone can study his teacher and I think that it is normal.

Կանանց իրավունքները Լիբանանում

Լիբանանում կանայք կարող են ընտրել իրենց մասնագիտությունը, ինխքան էլ դա լինի տղամարդու գործ: Օրինակ՝ կանայք կարող են գնալ կրթական որևէ հաստատություն և սովորել ցանկացած թեքումով, օրինակ՝ էլէկտրիկ, կամ մեքենայական ինժիներ: Ցանկացած դեպքում նրանք ազատ են մասնագիտության հարցում, նույնիսկ եթե դու քրիստոնեա, բուդդայական կամ մուսուլման ես:

Ինչ վերաբերում է ամուսնանալուն կամ նշանադրվելուն, այնտեղ ամեն ինչ շատ դժվար և խառն է: Նախ աղջիկն իրավունք չունի մինչ ամուսնանալը գնալ տղայի տուն, դա շատ անհարգալից վերաբերմունք է աղջկա և նրա ծնողների հանդեպ: Ամուսնալուծությունը չի կարող միանգամից տեղի ունենալ: Զույգը պետք է շբվի ամենաքիչը մեկ արի, որից հետո կարող են ամուսնանալ:

Քաղաքական ընտրություններում կանայք իրավունք չունեն մասնակցել, մինչդեռ տղամարդկանց քվեարկությունը պարտադիր է:

Հասարակությունը ես եմ

Այսօրվա բանավեճը շատ հետաքրքիր և ակտուալ թեմայի շուրջ էր: Թեման՝ «Հասարակությունը ես եմ»: Կարծիքները շատ տարբեր էին, սակայն ինձ շատ դուր եկավ իմ ընկերներից մեկի կարծիքը, որի շուրջ սկսվեց հիմնական բանավեճը: Նա ասավ, որ հասարակությունը դա մեխանիզմ է, իսկ մարդիկ դրա պտուտակներն են: Կարծիքը շատ մեծ ոգևորություն առաջացրեց և բոլորը սկսեցին ակամա մասնակցել քննարկմանը: Հնչեցին դեմ կարծիքներ և ասացին, որ կան մարդիկ, որոնք չեն համարում իրենց հասարակության անդամ, իսկ մյուս մասս ասում էր, որ ցանկացած գործողություն որը անում է անհատը ազդում է հասարակության վրա: Բանավեճը շատ հետաքրքիր անցավ, քանի որ հնչում էին այնպիսի կարծիքներ, որոնց մասին չէիր կարող մտածել: Կարծում եմ նման բանավեճեր պետք է ավելի հաճախ իրականացվեն, քանի որ դրանք լավ են ազդում մարդու խոսքի և կարծիք կազմելու ունակությունների վրա:

Պետություն

Պետության բնութագրիչները

Պետություն ստեղծելու կամ համարվելու համար պետք է 3 պայման։
ՏԱՐԱԾՔ։
Պետության հիմնական պայմաններից մեկը դա տարածքն է։ Այն տարածքը, որտեղ պետք է ձևավորվի պետությունը։ Այն կարող է լինել մեծ կամ փոքր, դա ընդհանրապես կապ չունի։
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ։
Պետության համար պետք է նաև բնակչություն, այն մասսան, որը պետք է ապրի այն տարածքում, որը համարվում է պետությանը։
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ։
Պետության ստեղծման ամենակարևոր գործոններից մեկը դա իշխանությունն է։ Իշխանությունը տվյալ ժողովրդի մի մասից կազմված խումբն է կամ խմբերն են, որոնք կառավարում են ժողովրդին։ Իշխանությունը ընդունում է օրենքներ, որը պարտադիր է տվյալ պետության ժողովրդի, կազմակերպությունների կամ հիմնարկների համար։ Այն կարգավորում է պետության ներսում գտնվող ամեն ինչը։ Այն զբաղվում է նաև այլ խնդիրներով, ինչպիսիք են էկոնոմիկական հարցերը, բնապահպանական հարցերը, գիտությունը և այլն։

Պետության խնդիրները և իշխանություն հասկացությունը։

Պետության խնդիրները կարող են լինել տարբեր, իսկ իշխանությունը պետք է լուծի այն։ Կարելի է ասել, որ իշխանության միակ խնդիրը ժողովրդի բարեկեցիկ կյանքի ապահովումն է ցանկացած գնով։ Այդ իսկ պատճառով իշխանության առկայությունը պետության մեջ շատ կարևոր է։

Է՛հ, բախտս չի բերում

Այս անգամ կարդացի Հարուկի Մուրակամիի «Է՛հ, բախտս չի բերում» պատմվածքը: Պատմությունը կարծես իրական լիներ: Հեղինակը պատմում էր, թե ինչպե՞ս էր հերոսը անցկացնում մի օր իր ընկերների հետ: Պատմում էր, որ ամեն ինչ լավ էր և նրանք ճամփորդում էին: Օրեր էին անց կացնում գյուղերի հյուրատներում և լավ մեքենա վարձում, թե ինչպես են նստում մի նավ և գնում օդանավակայան, որպեսզի գնային դանիա: Թվում էր, թե ամեն ինչ իդեալական էր, սակայն եկավ չարաբաստիկ պահը: Նրանք գյուղերից մեկի հյուրանոցի պահոցում էին թողել իրենց անձնագրերն ու տոմսերը: Հենց այդ պահին ամեն ինչ փուլ եկավ: Նրանք տխրեցին և ճամփորդությունը ձախողվեց: Իմ կարծիքով ամեն ինչ նորմալ էր այս պատմվածքում: Կարծում եմ, որ ցանկացած լավ բանից հետո գալիս է վատը և հակառակը, չէ որ հայտի ասացվածքը ասում է Մինչև չգա վերջինը չի հիշվի առաջինը: Եթե վատ բաներ չլինեին չէինք կարող ասել, թե ինչն է լավ, քանի որ չէինք կարողանա համեմատել ոչնչի հետ: Իրականում պատմվածքը ուսուցողական չէր, այն ավելի շատ ժամանցային էր: Սակայն այն ինձ դուր եկավ, քանի որ շատ իրական դեպք էր ներկայացված: