Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամիսը մոտենում է իր ավարտին և մենք այս ամիս վերհիշել ենք անիմացիան և հանձնարարել ենք բավականին դժվար առաջադրանք՝ մտածել, թե ինչ և ինչպես են ուզում ստեղծել իրենց վերջնական խաղը, քանի որ կարճ ժամանակահատվածում իրենց համար դժվար կլինի մասշտաբային խաղ ստեղծելը և այդ պատճառով պետք է արդեն սկսենք մեր գլխավոր աշխատանքի կատարումը, որ ուսումնական տարվա ավարտին այն լինի պատրաստ։ Մեր համագործակցությունը ստացված է, քանի որ մենք օգնում և աջակցում ենք նրանց, երբ նրանք հանդիպում են ինչ որ դժվարությունների։ Ինչպես նաև խորհուրդբեր ենք տալիս, քանի որ նույն խաղը նույն հնարավորություններով կարելի է ստեղծել տարբեր աշխարհայացքներով։ Խաղի ժանրը նույնպես շատ կարևոր է, քանի որ դրանից է կախված հիմնական դժվարությունը, քանի որ ամբողջ խումբը չի աշխատում մի խաղի կամ նույնատեսակ աշխատանքի վրա, այդ պատճառով պետք է ցուցաբերել յուրօրինակ մոտեցում ամեն աշխատանքին։ Մոտենում են արձակուրդները, իսկ դրանից հետո սպասվում է ամենահետաքրքիրն ու դժվարը։ Մենք պետք է համադրենք մեր խաղը, մեր գրած կոդերի հետ, որը նույնպես հետաքրքիր գործընթաց է։

Թողնել մեկնաբանություն