Պատմություն առարկայի առաջադրանքներ 27.09-02.10

Կազմեք համահայկական պետությունների ժամանակագրությունը;
Վանի թագավորություն / մ.թ.ա.  835 — 825 թ. թ.
Երվանդունիների թագավորություն — մ.թ.ա. 521-331  
Արտաշեսյանների թագավորություն — մ. թ. ա. 189 – մ.թ. 1 թվական
Արշակունիների թագավորություն — 422 – 428 թ. թ.
Բագրատունիների թագավորություն — 885 — 1045 թ․թՎերարտադրեք Բիհիսթունյան արձանագրության բովանդակությունը և մեկնաբանեք;
Բիհիսթունյան արձանագրության մեջ նկարագրվում է Դարեհ 1-ի պայքարը իր դեմ ապստամբած ժողովրդի դեմ․ որոնք չէին ցանկանում ճանաչել իր իշխանությունը։ Ք․ա 522-521 թթ․ Դարեհը բազմաթիվ արշավանքներ է անցկացնում իրեն չընդունող ժողովրդի դեմ։ Սակայն արձանագրության սկզբում չի հիշատակվում Հայաստանը, ինչը ցույց է տալիս, որ այն լիովին անկախ էր, բայց հետագայում արշավանքներ անցան նաև Հայաստանում։ Հայերի դեմ արշավանքը Դարեհի համար ամենադժվարն է լինում։ Սկզբից այդ արշավանքները ղեկավարում է ծագումով հայ զորավար Դադարշիշը, սակայն նրա ձախողումից հետո ղեկավարությունը անցնում է Վահումիսային։ Միայն 5-րդ արշավանքից հետո հայերն ընդունում են Դարեհի իշխանությունը։ Համաձայն նույն արձանագրության՝ Բաբելոնում բարձրացրած ապստամբությունը ղեկավարում էր «հայազգի Արախան՝ Խալդիտայի որդին»։Ներկայացրեք Հայաստանի Քսենոփոնյան նկարագրությունը;
« Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր։ »
– Քսենոփոն, «Անաբասիս»Համեմատեք հայոց պետության վերականգնումը մ. թ. ա. IV և մ. թ. ա. II դարերում;
Թվարկեք և գնահատեք Արտաշես Բարեպաշտի բարեփոխումները;Ներկայացրեք Արտաշես Առաջինի արտաքին քաղաքականությունը;Մանրամասն ներկայացրեք և գնահատեք հայկական հերթական աշխարհակալությունը;Կազմեք հայ – հռոմեական պատերազմների ժամանակագրությունը;Համեմատեք Արտաշեսյան և Արշակունյաց Հայաստանների տնտեսությունները;Կազմեք հայ Արշակունիների վարկանիշային աղյուսակը, որը հարկ է բանավոր հիմնավորել:

Վիլիամ Սարոյան. Պատերազմ

  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:

Պատերազմը ինչ որ մեկի շահի համար կոնֆլիկտն է, որը խլում է անմեղ մարդկանց կյանքեր: Պատերազմը առաջացնում է ատելություն, քանի որ մարդիկ են մահանում, իսկ այդ մարդկանց հարազատները անճարությունից սկսում են ատել: Իսկ խաղաղությունը մեր օրերում կարելի է միայն գնել, քանի որ չկան բարեկամներ, կան միայն ընդհանուր շահեր, իսկ երբ դրանք հակասում են սկսվում է պատերազմ:

  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:

Սերը մի բան է, որը եթե լիներ մարդկանց մեջ, մարդիկ կապրեին խաղաղության մեջ: Կհասկանաին իրար, կներեին իրար, կվսահեին իրար: Իսկ դրա բացակայությունը առաջացնում է անհարգալից վերաբերմունք և մտքեր, որոնք վնասում են բարուն, որը հիմա գերիշխում է աշխարհում:

  • Ե՞րբ և ինչո՞ւ են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Ժողովուրդները ատում են միմյանց, երբ չեն հարգում միմյանց, իսկ դա ժամանակի ընթացքում դառնում է ատելություն, որը զսպելը անհնար է դառնում, ինչը և նպաստում է ատելությանը:

  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:

Նրանք երկուսն էլ հասկանում էին, որ տղաները արեցին ամենավատ բանը, որ կարող էր անել բանական մարդը: Նրանք ծեծեցին մի մարդու, ով անմեղ էր, և ապրում էր նրանց մեջ, նույն խավիպատկանելիություն ուներ, միայն մի բանն էր այլ: Հերմանը գերմանացի էր, ինչպես և կայզերը, իսկ նրանք մտածում էին, որ կայզերը Հերմանն էր, և նրան ծեծեցին:

  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավո՛ր ներկայացրու հասկացածդ:

Մարդիկ իրենց ատելությունը սույց են տալիս մարդկանց վրա, ովքեր թույլ են, միայնակ են, տարբերվող են: Մարդիկ դա անում են անճարությունից: Սակայն տղաները վարվեցին շատ սխալ: Եթե չէս ատում մի մարդու, ապա մենք ենք քեզ ատում: Տարբերվողը միշտ էլ տուժում է, որովհետև մարդիկ ուզում են, որ բոլորը մտածեն ինչպես իրենք:

Պատմություն առարկայի առաջադրանքներ 20-26.09

Կատարման ժամկետը` 20-26.09    

  • Կազմեք Ուրարտուի ժամանակագրությունը;
    • Ք․ա 859 թ․ Ուրարտույի առաջին արքա Արամի անվան հիշատակությունը ասորեստանյան արձանագրություններում
    • Ք․ա մոտ 835-825 թթ․ — Սարդուրի 1-ի գահակալումը
    • Ք․ա մոտ 830-ական թթ․ վերջ — Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը
    • Ք․ա մոտ 825-810 թթ․ — Իշխուինի գահակալումը
    • Ք․ա մոտ 820-ական թթ․ վերջ — թագավորության ընդլայնումը Ուրմիա լճի ավազաններում
    • Ք․ա մոտ 810-786 թթ․ — Մենուայի գահակալումը
    • Ք․ա 791թ․ — Ասորեստանի անհաջող փորձը կանխելու Ուրարտույի առաջխաղացումը
    • Ք․ա 786-764 թթ․ — Արգիշտի 1-ի գահակալումը
    • Ք․ա 785-7853 թթ․ Արգիշտի արշավանքը դեպի Դիաուխի
    • Ք․ա 782 թ․ — Էրեբունի ամրոցի հիմնադրումը
    • Ք․ա 776թ․ — Արգիշտիխինիլի քաղաք-ամրոցի հիմնադրումը
    • Ք․ա 764-735 թթ․ — Սարդուրի 2-ի գահակալումը
    • Ք․ա 743թ․ — Թիգլաթպալասար 3-ը կասեցրեց Վանի տերության դեպի Բաբելոն շարժվող զորքերը
    • Ք․ա 735 — Թիգլաթպալասար 3-ի արշավանքը դեպի Տուշպա
    • Ք․ա մոտ 735-710 թթ․ — Ռուսա 1-ի գահակալումը
    • Ք․ա 719 թ․ — Ռուսա 1-ի հաջող արշավանքը դեպի Կասպից ծով
    • Ք․ա 716 թ․ — Հյուսիսից հայտնված քոչվոր Կիմերների ցեղերը ասպատակեցին Վանի տարածքները
    • Ք․ա 714թ․ — Սարգոն 2-ը արշավեց Վանի դեմ և վերականգնեց իր դիրքերը
    • Ք․ա 714-685 թթ․ — Արգիշտի 2-ի գահակալումը
    • Ք․ա 685-645 թթ․ — Ռուսա 2-ի գահակալումը
    • Ք․ա 660-ական թթ․ — Կրկին սրվում է հարաբերությունները Ասորեստանի հետ
    • Ք․ա 650-ական թթ․ — Հյուսիսից հայտնված Սկյութերը պատերազմում են Ուրարտույի դեմ
    • Ք․ա մոտ 645-620-ական թթ․ — Սարդուրի 3-ի գահակալումը
  • Թվարկեք մ. թ. ա. IX դարում ձևավորված երեք համադաշնությունները;
    Ք․ա 830-ական թվականերին նկատելի են մի քանի հիմնական կենտրոններ, որոնց շուրջ համախմբված են համդաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները։
    Ամենամեծը եղել է Արարատյան դաշտում, Սևանա լճի ավազաններում, Սյունիքում և հարակիծ շրջաններում տարածվող Էթիունի համադաշնությունը։
    Լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան շրջանում հիշատակվում է Դիաուխիի շուրջ կազմավորված համադաշնությունը։
    Իսկ երրորդ խոշոր համադաշնությունը Վանա լճի ավազանում գտնվող Նաիրի թագավորության շուրջ էր՝ Նաիրական ցեղերի համդաշնությունը, որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական պետությունը։
  • Թվարկեք Իշպուինի արքայի բարեփոխումները;
    Իշպուինի անցկացրեց գրային բարեփոխում՝ տեղական սեպագրի ստեղծում, ինչպես նաև կրոնական բարեփոխումներ՝ միավորելով նախկին Նաիրյան համադաշնության երկրների աստվածությունները մեկ դիցարանի՝ «Խալդյան դարպասի» մեջ։ Իշպուինի օրոք սկսվեցին նաև ռազմական ոլորտի բարեփոխումները, որի ժամանակ դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով, որը բաժանված էր ըստ զորատեսակների։
  • Շարադրեք Իշպուինի և Մենուա արքաների ռազմական բարեփոխումների պատճառները, բովանդակությունը և հետևանքները;
    Մենուան ոչ միայն hզորացրեց բանակը, այլև զարգացրեց տնտեսությունը՝ համեմատած Իշպուինի թագավորի հետ, ինչից օգուտ քաղեց նաև հենց բանակը։ Այդ ժամանակ երկու թագավորներն էլ կարողացան մեծ ուժ տալ Ուրարտուին և օգնել նրան վերածվել հզոր գերտերության։ Երկրի հզորացման հիմնական պատճառը սահմանները պաշտպանելն էր հարևան պետություններից՝ Ասորեստանից և Սքյութերից, որոնք հաճախ էին հարձակվում։ Մենուան որոշեց օգտագործել իր բանակն ու նավատորմը տարածքներ նվաճելու համար՝ նոր ռեսուրսների և հնարավորությունների հասանելիություն ձեռք բերելու համար։ Այսպիսով, Իշպուինին և Մենուան կարողացան պահել իրենց երկրի սահմանները, և Մենուան ընդհանուր առմամբ հաղթանակներ տարավ Ասորեստանի դեմ առաջավոր Ասիայում:
  • Ներկայացրեք Ուրարտուի աշխարհակալության ձևավորման ընթացքը;
    Սարդուրի I օրոք Ուրարտուն դարձավ միապետություն, որը ենթակա է պայքարելու Ասորեստանի դեմ։ Իշպունին ամրապնդելով Բիայնիլին սկսեց մեծացնել բանակը և վարել նվաճողական քաղաքականություն՝ նվաճելով որոշ տարածքներ Ասորեստանից և Ուրմիա լճի շրջակայքում։ Արգիշտի I-ի օրոք Վանի թագավորությունը հասավ իր ազդեցության գագաթնակետին։ Ուրարտույի բանակի կողմից Բաբելոնի գրավումը թույլ տվեց նրանց բացել ելքը դեպի Միջերկրական ծով։ Ուրարտուն դարձավ այն կայսրությունը, որը վտանգ էր ներկայացնում Ասորեստանի համար: Վանի թագավորությունը հզոր բանակ ու քաղաքական իշխանություն ուներ Հյուսիսային Կովկասում և ողջ Բաբելոնում։
  • Ցույց տվեք Բիաինիլիի կրոնի և պետության հզորացման կապը;
    Իշպունին ժողովրդին միացնում է ընդհանուր սեպագրով և կրոնով, դա արվում էր նրա համար, որպեսզի երկիրը հարձակումից հետո չքանդվի:  Թագավորությունում շատերը պաշտում էին՝ Խալդին, Թեյշեբային և Շիվինիին։
  • Նկարագրեք Ուրարտուի և Ասորեստանի հակամարտության ընթացքը և հետևանքները;
    Հայկական Տավրոսի հարավային լանջերին Սարդուրի I-ի բանակի և Սալմանասար Գ-ի բանակի միջև մեծ պատերազմ է տեղի ունեցել։ Մենուա արքան, շարունակելով իր նախնիների գործը, Ասորեստանից սկսում է գրավել Առաջավոր Ասիայի տարածքները, և Ուրարտույի համար բացվում էր ելք դեպի Միջերկրական ծով։ Մեկ այլ թշնամանք սկսվեց Վանի և Ասորեստանի միջև, երբ Արգիշտի I-ը հարձակվեց վասալ Բաբելոնի վրա՝ տարբեր կողմերից գրավելով Բաբելոնի տարածքները և շրջապատելով Ասորեստանը։ 743 թվականին Արգիշտի Ա-ի որդին՝ Սարդուրի II-ը արշավ է գլխավորել դեպի Ասորեստան։ Սակայն Թիգլաթպալասար Գ թագավորն իր զորքով կարողացավ հաղթանակ տանել Սիրիայի անապատներում՝ ջախջախելով Սարդուրիի բանակը։ Ասորի ժողովուրդը կրկին ուժ է ստանում։ Մ․թ․ա 735-ին Ասորեստանը Վան քաղաքի վրա արշավանք սկսեց՝ այն գրավելու համար, սակայն Վանը համաձայնեց ընդունել նրանց պահանջը, և վան-ասորական սահմանները վերադարձան իրենց սկզբնական վիճակին։ Շուտով Մ.Թ.Ա. 714-ին Սարգոն Բ-ն օգտվելով Ուրարտուի թուլացումը, սկսեց հարձակում գործել դեպի Վանի թագավորություն, նա գրավեց Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն: Ռուսա Բ-ին հաջողվեց պայմանավորվել կիմերների հետ և նրանց հետ միասին հարձակվել դեպի Ասորեստան, փոքր քանակի տարածք նվաճելով և տնտեսական ու ռազմական հարված հասցնելով Ասորեստանին, Վանի բանակը հետ քաշվեց: Ռուսա Բ-ից հետո մյուս արքաները փորձեցին ինքնապաշտպանություն կազմակերպել Ասորեստանի դեմ, սակայն Ուրարտուն վերջնականապես կործանվեց, երբ հյուսիսից եկող Սկյուտներն և հարավից նվաճող Ասորեստանը միասին սկսեցին ենթարկել Վանին անկման:
  • Թվարկեք Վանի թագավորության անկման պատճառները;
    Մ․թ․ա 714 թ․ Ուրարտուի դեմ ավերիչ արշավանք է սկսում Սարգոն 2-ը:  Նա անխնա ավերում ու ասպատակում է Ուրարտուն, ներխուժում է նաև Ուրարտուին հպատակ Մուսսասիր իշխանություն և այստեղ թալանում է ուրարտական Հազդ Աստծո հարուստ ու փառահեղ տաճարը: Սարգոն 2-ի արշավանքը աղետալի եղավ ուրարտուի համար , սկսվեց երկրի անկումը: Այս արշավանքից հետո ընդհատումները դադարում են, որովհետև 7-րդ դարի վերջերին ասորեստանի Ուրարտուի համար հայտնվեցին ընդհանուր թշնամիներ` իդեմս հյուսիսից ներխուժած կիմմերների և սկյութների:  Նրանց հարվածները հատիզեցին թե Ասորեստանի, թե Ուրարտու հզորությունը:
    Արգիշտի 2-ը և Ռուսսա 2 թագավորների օրոք ուրարտուն արդեն կորցրել էր իր երբեմնի ուժը: Նրանցից հետո էլի մի քանի թագավորներ եղան, նրանք էլ չկարողացան կասեցնել երկրի անկումը. Ուրարտուի մեզ հայտնի վերջին թագավորը եղել է Ռուսսա 6-ը: Ուրարտուն գոյատևեց մինչև մթա 6-րդ դարի սկիզբը, որից հետո վերացավ պատմական ասպարեզից: Իր գոյության 300 տարիների ընթացքում Ուրարտուն ստեղծեց հարուստ քաղաքակրթություն:
  • Ներկայացրեք Վանի տնտեսությունը որպես աշխարհակալության հիմք;
    Վանն ուներ մի քանի տնտեսական հիմքեր, որոնցից կարևորը երկրի հզորացման հիմքն էր, որը կարևոր էր, թե երկիրը ուժեղացնելու, և թե հետագայում եկամուտներ ստանալու համար։ Երկիրը հզորացնելով Վանը կարող էր իրեն թույլ տալ հարկեր հավաքել հարևան իշխանություններից։ Վանը նաև ակտիվ առևտրով էր զբաղվում տարբեր փոքր պետությունների և իշխանությունների հետ։
  • Ցույց տվեք Ուրարտուի բանակի և պետական կառավարման համակարգի փոխազդեցությունը:
    Ուրարտուի բանակի և պետական ​​կառավարման համակարգի փոխազդեցությունն այն էր, որ Ուրարտուն լինելով միապետություն ուներ իր սեփական բանակը, ի տարբերություն նախկին համադաշնությունների և ցեղերի, որոնց բանակը բաժանված էր մի քանի առաջնորդների միջև: Իսկ դա համդաշնություններին խոչընդոտում էր հայկական տարածքները նվաճելու և պաշտպանություն ստեղծելու գործում։

Պատմություն առարկայի առաջադրանքներ

1. Թվարկեք Հայկական լեռնաշխարհի հիմնական աշխարհագրական օբյեկտները;

Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանը գծում է Կուր գետը, հարավից եղել է Տավրոսի լեռնաշղթան, իսկ հյուսիս-արևմուտքից Պոնտոսի լեռներով: Արևմուտքից դեպի հարավ-արևելք գտնվում են Գուգարքի, Արցախի Ջավաղքի և Գեղամա լեռները: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը Արարատն է (5165մ), որը գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասերում՝ Հայկական պար լեռնաշղթայում: Երկրորդ ամենաբարձր գագաթը Սիփանն է (4434մ): Հայաստանի Հանրապետության տարածքում ամենաբարձր գագաթը Արագածն է (4096 մ): Լճերն են Սևանը, Վանը և Ուրմիան: Սևանը հայտնի է նաև Գեղամա լիճ անվանմամբ: Խոշոր գետերն են Եփրատը (2780 կմ), Արաքսը (1072 կմ), Տիգրիսը (1850 կմ), Ճորոխը (345 կմ)։ Իսկ հայտնի կղզիներից են Աղթամարը , Կտուցը, Արտերը, Լիմը, որոնք գտնվում են Վանա լճում։

2. Ներկայացրեք Հայաստանի պատմավարչական բաժանումները հայկական քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում;

Արատտա Ք.ա. 2800 / 16-րդ,
Հայասա Ք.ա. 16-13-րդ,
Նաիրի Ք.ա. 14-10-րդ,
Վանի թագավորություն Ք.ա. 9-6-րդ,
Երվանդունիների թագավորություն Ք.ա.. 570 – 201,
Արտաշեսյանների թագավորություն Ք.ա. 189- Ք.հ. 1,
Արշակունիների թագավորություն 65-428 թթ,
Բագրատունիների թագավորություն 885-1045թթ,
Կիլիկիայի հայկական թագավորություն 1198 թ. – 1375 թ.,
Հայաստանի Առաջին Հանրապետություն մայիսի 28, 1918 – դեկտեմբերի 2, 1920, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն 1920 դեկտեմբերի 2 – 1991 սեպտեմբերի 21,
Հայաստան Հանրապետություն, Արցախի Հանրապետություն – սեպտեմբերի 21, 1999 – ներկայիս օրեր:

3. Շարադրեք պատմաաշխարհագրական միջավայրի ազդեցությունը հայոց պատմության վրա;

Հայաստանի լավ վիճակը պայմանավորված էր լավ աշխարհագրական դիրքով: Քանի որ տարածքը լեռնային էր, ավելի հեշտ էր պաշտպանվելը: Այդ պատճառով արքաները հատուկ ուշադրություն էին դարձնում այս փաստի վրա, ուժեղացնելով պաշտպանությունը: Լեռնային տարածքներում նաև շատ էր ջրային պաշարը, ինչը ապահովում էր ժողովրդի ջրի պաշարները և հողերի ոռոգման պահանջը: Այն նաև գտվում էր կարևոր առևտրային գոտում, այդ իսկ պատճառով շատ նպաստավոր էր Հայաստանի դիրքը:

4. Տվեք նախնադարի պարբերացումը;

Նախնադարյան շրջանը նախորդում է քաղաքակրթական շրջանին՝ մինչ պետական կազմավորումների ձևավորումը և Բռոնզի դարը։ Նախնադարի առաջին ժամանակահատվածը կոչվում է քարի դար, քանի որ մարդու աշխատանքային գործիքների հիմնական հումքը քարն էր։ Այն սկսվել 3 միլիոն տարի առաջ և ավարտվել Ք․ա 6-րդ հազարամյակում։ Քարի դարը բաժանվում է հին քարի դարի (պալեոլիթ), միջին քարի դարի (մեզոլիթ) և նոր քարի դարի (նեոլիթ)։

5. Թվարկեք Հայկական լեռնաշխարհի գլխավոր նախնադարյան հնավայրերը;

Արզնի. Արզնին առողջավայր է, հայտնի է իր հանքային ջրերով։ Արզնիի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին։

Նուռնուս. Նուռնուսն ունի XIII դարի եկեղեցի, իսկ գյուղի մոտ, Հրազդանի ափին, նշմարվում են քարեդարյան քարայրեր (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ):

Ջրաբեր. Գյուղից հյուսիս հայտնաբերվել են ստորին քարե դարի արևելյան շրջանին բնորոշ քարե գործիքներ:

Հատիս. Հատիս, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում մարզկենտրոնից 59կմ հարավ՝ Հատիս լեռան ստորոտին:

Ապարան. Քաղաքը Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Երևանից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Քասաղի ավազանի վերին մասում՝ Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում, 1880 մ բարձր։ Քաղաքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա:

6. Պատմեք հայոց ծագումնաբանության մասին;

Հայերի ծագման մասին պատմական և առասպելական տեղեկություններ են պահպանվել ոչ միայն հայ մատենագրության էջերում, այլև հունական, հրեական, վրացական, արաբական և պարսկական գրավոր հուշարձաններում։ Հայոց ծագումնաբանության մասին բնիկ հայկական ավանդազրույցը ստեղծվել է վաղնջական ժամանակներում և մեզ է հասել Մովսես Խորենացու շնորհիվ։ Ավանդազրույցները հիշատակվում են նաև միջնադարի հայ մատենագիրների երկերում։ Ավանդազրույցը կարելի է բաժանել ժամանակագրական երկու շերտի։ Առաջինը՝ նախաքրիստոնեական ժամանակներում, որի համաձայն՝ հայերը սերվել են Հայկ նահապետից, ով արարչագործ Հայայի որդին էր, և Արատտայի հովանավոր աստվածը։ Հայա աստծո պաշտամունքը կապվում էր Եփրատ և Տիգրիս գետրի կունքների հետ։ 

7. Թվարկեք հայկական վաղ պետական կազմավորումները և նրանց պատմության հիմնական իրադարձությունները;

Արատտա. Հայկական լեռնաշխարհի առաջին հայտնի պետությունը Արատտան էր, որը գույություն է ունեցել  ք.ա. 28 – 27 դարերում:  Այս տեղեկությունը մեզ հասել է շումերների արձանագրություններից: Արատտան ուներ արքա և հոգևոր առաջնորդն էր քրմապետը: Քրմապետը երկրի կարևոր հարցերը քննարկում էր Ավագների ժողովում: Ըստ շումերների բնագրերի Արատտան ուներ ուժեղ բանակ, պարսպապատ մայրաքաղաք և սեփական գիր: Արատտայի հովհանավոր աստվածն էր Հայկը, որն իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր:
«Արմենիա» անվան հնագույն հիշատակությունները: Օտար լեզուներում Հայաստանն ավելի շատ ծանոթ է «Արմենիա» անվամբ: Այդ անվան ամենա հին վկայությունները վերաբերվում են ք.ա. 24 – 23 դարերին: Միջագետքի արձանագրություններում այն հիշատակվում է,  որպես  «Արմանի», իսկ Սիրիայի բնագրերում՝ «Արմի» ձևով: Նշվում է նաև, որ Արմի երկրում ապրում էին «Հայայի որդիները»՝ հայորդիները:
Կորդվաց (Կուտիական) աշխարհակալությունը: Ք.ա. 23 դարի վերջին բռնակալ Նարամսինը տիրել էր ողջ Միջագետքը և հալածում էր ժողովուրդներին: Շումերներն օգնություն խնդրեցին Հայկական լեռնաշխարհի երկրների միությունից: Մեր զորքերը հաղթեցին Նարամսինին, իսկ իրենց իշխանությունը մոտ 100 տարի տարածվեց մինչև Պարսից ծոց: Շումերական սեպագիր արձանագրություններում Կորդվաց աշխարհը կոչվում է Կուտիական երկիր:  Ք.ա. 22 դարի մեր նախնիների 100-ամյահերոսական այդ շրջանը հայտնի է, որպես Կուտիական սշխարհակալություն:

8. Պատմեք Միտանի և Հայասա պետությունների մասին;

Հայասա պետությունը: Ք.ա. 15-13 դարերում Հայաստանի արևմուտքում բնակվող խեթերը մեր երկիրը կոչում էրն « Հայասա», որը խեթերենից թարգմանաբար՝ նշանակում է «հայերի երկիր»:

Միտանի պետություն: Միտաննին հաջողությամբ պայքարում էր եգիպտացիների և խեթերի դեմ և շուտով իրեն ենթարկեց ողջ Ասորիքը և հարևան Ասորեստանը դարձավ նրա հարկատուն: Միտաննիի առաջ խաղացումը կանգ առավ եգիպտական փարավոն Թութմոս III–ի արշավանքների հետևանքով: Ավելի ուշ Եգիպտոսի և Միտաննիի միջև կնքվեց խաղաղության դաշինք, որն ամրապնդվեց խնամիական կապերով, և նրանց միջև հաստատվեցին քաղաքական, տնտեսական, ու մշակութային կապեր։

9. Շարադրեք Նաիրյան երկրների պատմության ժամանակագրությունը;

Ք.ա. 13 – 10-րդ  դարերում Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում հիշատակում են Նաիրի երկիրը: Ասորեստանի արձանագրություններում Նաիրին հիշատակվում է, որպես՝ «ընդարձակ, հնազանդություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»: Ք.ա. 9-րդ դարում Նաիրին արդեն հանդես է գալիս, որպես մեկ միասնական պետություն:

10. Բացատրեք «Ուրարտու» անվանումը:

Ուրարտու անվանումը գալիս է Ասորեստանից և Բաբելոնից: <<Արարատ>> անվանումը թարգմանաբար նշանակում էր Ուրարտու:

Խաղերի ստեղծում Unity ծրագրով

Ուսումնական տարվա շրջանակներում սեմինարներ Խաղերի Ստեղծման մասին։

Սեմինարների արդյունքում մասնակիցները ավելի խորացված կծանոթանան խաղերի ստեղծման հետ՝ որպես մասնագիտություն։ Օգտագործվելու է Unity ծրագիրը։

Թեմաները՝

1․ Խաղերի ստեղծման հիմունքներ

Խաղերի ստեղծման ճյուղերըՄոդելների անիմացիաԽաղային աշխարհների ստեղծումԻնչպես սովորել և որտեղից սկսել

2․ Unity ծրագրի հիմունքները

ՆերբեռնումՆերածությունԳործիքների ուսումնասիրություն և կիրառությունԾրագրի ֆունկցիաների ուսումնասիրություն և կիրառությունԽաղային աշխարհի ստեղծման սկիզբ

3․ Եզրափակիչ

Սեփական աշխարհի կառուցումԱնիմացիաների օգտագործումԱմփոփում

Դասընթացի կազմակերպիչներ՝

Դասավանդող՝ Հերմինե Անտոնյան,

Սովորողներ՝ Արմեն Հաջյան, Հայկ Մկրտչյան:

Դասընթացի վարողներ՝

Հայկ Մկրտչյան, Արմեն Հաջյան:

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ:

Արդյունքը՝

Ամեն ամսվա վերջում սովորողը կներկայացնի իր սովորածը և իր կատարած աշխատանքը՝ բլոգի համապատասխան բաժնում, իսկ ուսումնական տարվա վերջում թիմային կամ անհատական աշխատանքների հրապարակում: