Հայ Գրողներին. Վերլուծություն

Թումանյանական օրերի ընթացքում որոշեցի կարդալ իր հոդվածներից մեկը՝ «Հայ Գրողներին»: Հոդվածում նշված էին հայ ժողովրդի հուսահատությունը, որի պատճառը աղքատ գրականություն ունենալն էր: Թումանյանը ուզում էր գրկել և շնորհավորել բոլոր գրողներին, ովքեր ուժ ու երջանկություն էին պարգևում այն մարդկանց, ովքեր անհամբեր ու եռանդով սպասում էին նոր գրական գործի: Ու նույնիսկ, երբ չէին սպասում գրքի կամ ժողովածույի, իրենք իրենց ուժ տային, քանի որ իրենց հենց ժողովուրդն էր ուժ տալիս: Հավաքվեին ու խոսեին, կարդաին ու գրեին, ծիծաղեին ու իրենց լավ զգային: Չե որ իրենց նույնպես էներգիայի աղբյուր էր պետք, որը ստանում էին ոգեվորությունից: Ու օրինակ է բերում Ղազարոս Աղայանին, ով ուզում էր լքել գրականությունն ու շրջապատը, սակայն չէր կարողանում, որովհետև միշտ ուրախանում էր իր շրջապատով: Ու կգա մի օր, երբ հայ գրականությունը հարուստ կդառնա, ու հենց այդ ժամանակ ցանկացած հայ շատ ուրախ ու երջանիկ կլինի իր հայ լինելով, իր գրական պաշարներով և հեղինակներով: Այսպես իր խոսքն էր ուղղում դեպի հայ գրողներին:

Sanahin

Sanahin is one of the oldest church in Armenia. Now it is in region Lori, in Sanahin vilage, in the right part of Debed river. Sanahin means “Sa” “Na” “Hin”, which means this is older than other. This is about other church which name is Haghpat. Many people say that they are sister churches. Sanahin was build in 10th sentury. Then it was school and library. This is very old church, so there are going many tourists and armenians to see that miracle.

Հանքարդյունաբերությունը Հայաստանում

Վերջին երկու դասերին մենք դիտեցինք երկու ֆիլմ, որոնք պատմում էին հայաստանի հանքերի մասին: Իրականում հայաստանում շատ լավ պայմաններ են ստեղծված հանքարդյունաբերողների համար: Սակայն ամեն բան հերթով: Ուսումնասիրվեց այն փաստը, որ հանքը լիովին ապահով է, քանի դեռ պատված է հողային և բուսական շերտով: Սակայն հանքարդունաբերողները, որոնք աշխատում են, ոչ թե փակ, այլ բաց հանքահանությամբ, հանում են ամբողջ հողային շերտը, որը շատ մեծ վնաս է պատճառում էկոլոգիական տեսանկյունից: Դրա համար ծախսվում են միլիոնավոր դոլլարներ: Իմացանք նաև, որ Հայաստանը շատ հարուստ երկիր է հանքային տեսանկյունից: Միայն Երևան քաղաքում կա թվով ավելի շատ հանք քան Շվեդիայում: Հայաստանում կա մոտ 400 հանք, որոնցից 30-ը մետաղական հանքեր են: Կարելի է հասկանալ, որ մետաղական հանքերն ավելի մեծ վնաս են պատճառում քան շինանյութի համար նախատեսված հանքերը, որոնք արտադրում են քար, ցեմենտ և այլ միջոցներ: Սակայն ամենասարսափելին հանքի մաքրման պրոցեսն է: Հայաստանի ոսկու հանքերում, 1 տոննա հանքաքարից, առանձնացվում է 1-3 գրամ ոսկի: Կարելի է հասկանալ, թե ինչ չափի այլ մետաղներ են արտանետվում լվացումից: Դրանք լցվում են պոչամբարը: Պոչամբարը մի հատված է, որտեղ լցվում է հանքերի մնացորդները: Սակայն միայց հող կամ քարի մասնիկներ չեն լցվում պոչամբար: Դրանց մեջ կա նաև բնության համար շատ վտանգավոր նյութեր, օրինակ ֆտոր, ֆոսֆոր, ուրան և ցիանիդ: Հայաստանի հանքերի մեծ մասում ոգտագործվում է ցիանիդային լվացում: Ցիանիդը շատ թունավոր և քայքայիչ նյութ է: Սակայն հանքեր շահագործողները պետք է պոչամբարներ կառուցեն ոչ լեռնային և սեյսմակայուն գոտիներում: Քանի որ ցանկացած թույլ ցնցումը կարող էվ վնասել պոչամբարը: Սակայն հայաստանի մետաղամշակության համար կառուցված պոչամբարների մեծ մասը գտնվում են լեռնային և սողանքային հատվածներում: Որպես լուծում, առաջարկում եմ խստացնել օրենքները հանքարդյունաբերողների համար, քանի որ նրանք շատ թերահավատորեն են մոտենում էկոլոգիական խնդիրներին:

Մարդ — իրավունք

1948 թվականի դեկտեմբերի 10-ին 217 Ա (III) բանաձևի հիման վրա ստեղծվեց հռչակագիր՝ ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի կողմից: Ըստ հռչակագրի՝ մարդը ձեռք էր բերում իրավունքներ, որոնք խաղտելու դեպքում քրեորեն պատժվում էին: Կետերից կարևորներն էին՝ ամենատարածված իրավունքերի ոտնահարումների քրեորեն պատժումը, որոնք են ստրկությունը, բռնությունը, հոգեբանական տռավմաներ հասցնելը և այլն: Հռչակագիրն ունի 30 կետ, իրենց ենթակետերով, որոնք պարզ ընդգծում են մարդու իրավունքերի սահմանները: Հետաքրքիր էր նաև երեխաներին և միայնակ ծնողներին վերաբերող կետերը, որոնք նույնպես արտահայտված էին հռչակագրում: Ըստ այդ կետերի միայնակ ծնողը կամ միակողմանի ծնողազուրկ երեխան պետք է ստանա աջակցություն, մինչև երեխայի 6 տարեկան դառնալը: Կային նաև կետեր, որոնք վերաբերում էին, ոչ թե անհատի իրավուներին, այլ անհատի քաղաքացիություն ունենալուն կամ չունենալուն: Ես իմացա, որ ցանկացած մարդ կարող է ստանալ ինչ որ պետության քաղաքացիություն և հրաժարվել դրանից: Կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է իմանա իր իրավունքները, այդ դեպքում ավելի կքչանան հանցագործություններն ու օրենքի խաղտումները:

Վահան Տերյան. Հոդվածի վերլուծություն

Ես կարդացի Վահան Տերյանի հոդվածներից մեկը։ Հոդվածը պարունակում էր հայրենասիրական բուռն մղումներ։ Հոդվածում պարզ նշված էր, որ հայկական հարցը նորից մեծ խոչնդոտ է ստեղծում, իսկ աշխարհը ուղղակի բամբասում և հետևում էր գործողություններին։ Սակայն Տերյանը մի միտք է նշում, որի հետ ես համաձայն եմ։ Նա ասում է, որ որքան էլ ուժեղ լինենք կամ հակառակը կորցնենք մեր երկիրը ու գաղթենք այլ երկրներ, մեկ է միշտ ունենալու ենք այն ցավը, որն ունի ցանկացած հայ, կրոնից ելնելով։ Սակայն պետք չէ հուսահատվել, երկմտել կամ հիասթափվել, այլ հակառակը։ Պետք է պայքարել ամեն վայրկյան, քանի որ ամեն վայրկյան զգոնությունը թուլացնելով ավելի մեծ խնդիրներ էնք ստեղծում։ Իրականում կարդալով Տերյանի այս հոդվածը, և համեմատելով ներկայիս դրության հետ, հասկացա, որ հայկական հարցը միշտ տեղ է գտնելու մեր կյանքում։ Կարելի է եզրակացնել երկու բան։ Կամ պատմությունը կրկնվում է, կամ դեռ նախորդ պատմությունը չի ավարտվել։

Տերյանական բառարան

Օգտվել եմ հայկական ամենահայտնի բառարաններից` Նաիրի բառարանից, Վիքիբառարանից։

Այս բառարանը կազմել եմ Վահան Տերյանի 《Մթնշաղի Անուրջներ》ժողովածուի գործերը կարդալով, և անծանոթ կամ հետաքրքիր բառերը բառարանով որոնելով։

Մանված — թել դարձրած, հյուսած։

Բեզարած — հոգնած, ձանձրացած։

Խոկել — խորհել, մտածել։

Թովչանք — հմայք, կախարդանք։

Անամոք — այն ինչը չի հանդարտվում, չի հանգստանում։

Սրտմաշուկ — հոգ, նեղություն։

Վիհ — անդունդ։

Անհագ — անկուշտ։

Մորմոք — լուռ ցավ, կսկիծ։

Դալկացող — ուշաթափվել, գունատվել։

Հեռաստան — հեռու տեղ։

Քամահրանք — արհամարհանք։

Պչրանք — զարդարում, նազանք։

Դալուկ — դեղնություն։

Գռութել — հավաքվել մի տեղ։

Իմ բառարանը

փետրվարի 7՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը

Նախագծի նպատակը

ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետբառարանից օգտվելու հմտությունների մշակումբառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն

Նախագծի խնդիրները

ծանոթացնել սովորողին բառարանի հետուսումնասիրել բառարանների տեսակներըսովորողի մոտ զարգացնել բառարանից օգտվելու հմտություններխթանել, որ սովորողն ինքնուրույն բացի բառարանը (թղթային կամ էլեկտրոնային)կարողանա գտնել իրեն հետաքրքրող լեզվական միավորի մասին տեղեկություններ

Նախագծի ընթացքը 

սովորողը համացանցից գտնում է բառարանների մասին տեղեկություններկարդում է, ուսումնասիրում բառարանների տեսակներըընտրում է բառարան, ընթերցումդասավանդողի օգնությամբ (ինքնուրույն) հասկանում, թե ինչպես պետք է օգտվել բառարաններից (nayiri.com)կազմում է իր և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային բառերի բառարան

Ակնկալվող արդյունքներ (անհատական, խմբային, ընտանեկան)

բառարանների, բառարանների տեսակների մասին պատմող տեսանյութերի, ձայնագրությունների ստեղծումբառարանից օգտվելու հմտությունների տեսագրություններ (թե ինչպես են օգտվում բառարաններից)տարատեսակ բառարանների կազմում (հեղինակային, բարբառային, օտարալեզու, համացանցային և այլն)

Բառարանային աշխատանքները կատարեք բլոգներում։

Բառարաններից դուրս գրեք բառեր, որոնց բացատրությունը հետաքրքիր էր,կազմեք բառարան, որտեղ կլինեն այսօր գործածվող բառեր, սակայն դրանք դեռևս չկան բառարաններում,ստուգաբանեք ձեզ հետաքրքրող ազգանուններն ու անունները,նշեք այն բառարանը, որն ամենից շատն եք գործածում։

Բառարաններ, որոնցից կարող եք օգտվել․

Արդի հայերենի բացատրական բառարան
Հայոց ազգանունների բառարան
Արական անձնանուններ
Իգական անձնանուններ
Հայոց անձնանուններ
Օտար բառերի բառարան
Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան: