Մարտ ամսվա հաշվետվություն

Այս ամիս որոշեցինք աշխատել անիմացիաներ ավելացնելու և մի փոքր կոդ գրեցինք։ Այդ կոդը իրենցից չէր ենթադրում ինչ որ լուրջ գործողություններ, այլ պարզ մաթեմատիկական հաշվարկներ և գործողություններ, որոնք պետք է դառնան մեր ծրագրի հիմքը։ Հաշվի առնելով այն, որ նրանք սիրում են մաթեմատիկա առարկան, շատ արագ յուրացրին դասերը և շարունակեցին իրենց աշխատանքը՝ գլխավոր խաղը ստեղծելու համար։ Նրանց սովորեցրինք նաև համացանցից հարցերի պատասխանները գտնելու ձևը, որպեսզի իրենց հետաքրքրող հարցերը փնտրեն և գտնեն ինքնուրույն, ավելի արագ սովորելու համար։ Դա նաև կարևոր է այն բանի համար, որ կարողանան ճիշտ աղբյուրներից օգտվել, քանի որ դա շատ մեծ խնդիր է մերօրյա իրականության մեջ։ Սովորողներից ոմանք փորձում էին ստեղծել խաղեր և դրանք մեզ առաջարկել, որ մենք փորձեինք անցնել դրանք, իսկ երբ անցնում էինք, նրանք փորձում էին ավելի դժվարեցնել և հետաքրքրացնել խաղը, որպեսզի մենք չկարողանաինք անցնել։ Դա նպաստում է իրենց տրամաբանության և արագ կողմնորոշվելու, ինչպես նաև նոր բաներ ստեղծելուն։ Հաջորդ ամիս կփորձենք ավելի խորացնել մեր գիտելիքները ծրագրային առումով, որպեսզի մեր վերջնական աշխատանքին դրանք միացնելով ստանանք լավ արդյունք։

Թողնել մեկնաբանություն