Տպավորություն

հայկ

 

Մենք այս անգամ ուղևորվեցինք դեպի Վարդաձոր գյուղ:Մենք կանգ առանք Հայրիվանքում հետո գնացինք գյուղ:Նախ այցելեցինք այնտեղի դպրոց:Այնտեղ նրանց հետ խաղացինք ձվակռիվ և գնացինք տուն:Գիշերը դիտեցինք ֆիլմ:Բարձունք հաղթահարեցինք,որի անունը Մուղսու խաչեր էր:Մենք կերանք թոնրի խորոված:Ես առաջին անգամ էի քնել քնապարկով և այնտեղ շատ հետաքրքիր էր:Երևան գալուց մենք մտանք ալրաղաց:

Քաջ Նազարը մեր ժամանակներում

Մի մարդ է լինում, շատ ալարկոտ մարդ: Էնքան ալարկոտ է լինում, որ իրենց շենքի կոդն էլ է մոռանում: Կինը վրան դուռը չի բացում ինքն էլ մոռացել է շենքի կոդը: Գնում է մի պլանշետ գնում: Պլանշետի մեջ քարտեզը ներբեռնելուն պես մտնում է քարտեզ և գտնում ,, Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի ,, տեղը և գնում դեպի այնտեղ: Գնում է մի մարդու հանդիպում, որի անունը Հայկ Մկրտչյան էր: Այդ մարդը մի ճառ պատմեց և բոլորը վախեցան: Էս Քաջ Նազարը փախավ գնաց: Ինքն էլ չիմացավ թե ուր է գնացել: Պարզվում է նախագահի տունն է: Նախագահը նրանից վախեցած իր պաշտոնը տվեց նրան և մինջև հիմա էլ Նազարը երկրի տերն է:

,,Ավազակի դուստր Ռոնին,, հեքիաթի քննարկում

Երբ Ռոնին ծնվեց,կայծակ և ամպրոպ եղավ: Դա նշանակում է,որ նա լինելու է խելացի և ուժեղ: Նաև նրա ամրոցը կիսվեց երկու մասի: Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը:Ես խորհուրդ կտամ կարդալ նրանց,ովքեր սիրում են արկածներ:

Մաթեմատիկան մեր առօրյա կյանքում

Ավելի քան երկու հազար տարի մաթեմատիկան եղել է մարդկային ուսումնասիրությունների քննարկման բուռն առարկա: Մաթեմատիկական հայտնագործությունները ուղված են եղել բնության մեջ երևույթների ուսումնասիրմանը: Բնության մեջ կատարվող երևույթները հիմք են հանդիսանել մաթեմատիկայի զարգացման համար:

Հիմա այժմյան մաթեմատիկան դարձել է մտածելակերպ արտահայտելու միջոց: Որ մեկն ասեմ: Մաթեմատիկական հիմնավոր կրթություն ունենալու սկզբունքայնորեն ազատ մարդու գրավականն է: Մաթեմատիկան իսկզբանե առաջացել է որպես միջոց հաշվելու և չափելու: Երկրաչափության կիրառությունները ի հայտ են գալիս հին ժամանկաներում մարդկանց կողմից ժայռերին փորագրված պատկերներում: Հին Եգիպտացիները (ՄԹԱ) շումերները և Չինացիները ունեցել են գրելու համակարգ ըստ թվերի և կարողացել իրակացնել հաշվումներ օգտագործելով թվերը: Եգիպտացիները կարողացել են լուծել մաթեմատիկական խնդիրների օգտագործելով հավասարումներ: Օգտագործել են մաթեմատիկան ջրհեղենների պարբերականությունը հաշվարկելու համար, տեղումների քանակը որոշելու, Եգիպտական բուրգերը կառուցելու համար: Եգիպական թվաբանություները, որը հիմնված է հաշման տասնական համակարգի վրա հարաբերկանորոն պարզ է: Տասնական համակարգը ստեղծվել է կենսաբանական դրթապատճառների հինման վրա, որովետև տաս մատ որոնցից ութը տարբեր մատեր են, իսկ երկուսը բթամատերն են: Լատիներենում թվերին անվանել էին բթեր: Ի տարբերություն մեր ավանդական թվային համակարգի, որը տասնորդական է և դիրքային, այսինքն՝ 23 հավասար չէ 32, Եգիպտացիների մոտ դիրքային չէր: Հույնները առաջինն էին մաթեմատիկական հետաքրքրություն ունենալու համար: Հունական մաթեմատիկոս, Ֆիտագորասը ուսումնասիրում էր թվերը:

Գիտության վերաբերյալ հնագույն ժամանակաշրջանի գիտելիքները հաճախ սխալ էին և ընդհանրապես չէին համապատասխանում ժամանակակից չափանիշներին: Սակայն Էվկլիդեսի, Ապոլոնի և Արքիմեդի՝ հնագույն ժամանակաշրջանի երեք մեծագույն մաթեմատիկոսների մաթեմատիկան այսօր նույնքան հիմնավոր է, որքան երկու հազար տարի առաջ:

Հռոմեացի մաթեմատիկոսները, ի տարբերություն հույների,  հայտնի էին իրենց պրակտիկությամբ: Հռոմեացիները կարևորում էին մաթեմատիկայի կարևորությունը չափելու և հաշվելու համար:

Հնդիկ մաթեմատիկոսները հատկապես հմուտ էին թվաբանությունից, հաշվելու մեթոդներից, հանրահաշվից և եռանկյունաչափությունից: Նրանց թվային համակարգը, որը ներառում էր նաև զրո թիվը, շատ հարմար էր հեշտ հաշվարկներ անելու համար:

Երբ հունական քաղաքակրթությունն անկու ապրեց, հունական մաթեմատիկան պահպանվեց արաբների կողմից: Արաբները նաև բավականին գիտելիքներ ձեռք բերեցին հնդիկներից, այդ թվում նաև նրանց թվային համակարգը (որն այժմ կոչվում է արաբական թվեր):

Իսլամի ամենամեծ գիտնականներից էր ալ-Խվարիզմին, ով առաջարկել է այն անունը, որը հետագայում հայտնի է դարձել որպես թվաբանություն: Ութերորդ դարի վերջին իսլամի ազդեցություը տարածվել և հասել էր մինչև Իսպանիա: Հենց այնտեղ էր, որ գիտնականները հունական և իսլամիկ ձեռագրերը լատիներեն թարգմանեցին:

Եվրոպական օրիգինալ մաթեմատիկական աշխատանքը սկսեց ի հայտ գալ տասներեքերորդ դարում:  Իտալացիները առաջընթաց ունեցան պարզագույն թվաբանության մեջ, որը հարկավոր էր առևտրի համար:

1400-1500 թվականների ընթացքում եվրոպացի ճանապարհորդները նոր առևտրական ուղիներ բացահայտեցին, ինչը նպաստեց մաթեմատիկայի ներմուծմանը նավարկության և առևտրի մեջ:

1400 թ. կեսերին տպագրության հայտնագործումը նպաստեց մաթեմատիկական գիտելիքների տարածմանը:

Տասնյոթերորդ դարում մաթեմատիկան մեծ ստիմուլ ստացավ աստղաբանական խնդիրներից: Օրինակ աստղաբան Կեպլերը բացահայտեց մոլորակների օրբիթների էլիպսանման ձևը:

Տասնյոթերորդ դարի ամենամեծ ձեռքբերումը մեթոդների բացահայտումն էր, որոնցով մաթեմատիկան օգտագործվում էր շարժումն ուսումնասիրելիս:

Տասնիններորդ դարում մաթեմատիկական գիտությունը մեծ փոփոխություններ կրեց: Թվաբանության նոր տեսություններ ի հայտ եկան, մաթեմատիկան դարձավ համալսարանական կրթության ստանդարտ առարկաներից:

Քսաներորդ դարում մաթեմատիկան դարձավ շատ տարբերակված:

Այսպիսով դարերի ընթացքում մաթեմատիկական գիտությունը զարգացել է և բավականին փոփոխություններ է կրել: