Ճամփորդություն դեպի Կոռնիձոր

Մենք ուրբաթ օրը գնացինք Կոռնիձոր գյուղ: Սկզբում գնացինք Խնձորեսկի ճոճվող կամուրջը, այնտեղ ունեինք սուր զգացողություններ, որովհետև տեսանք գայլ և բորենի: Նրանք ուժեղ ոռնում էին: Բոլորս սկսեցինք վազել և փախչել դեպի կամուրջը և խուճապահար վազեցինք դրա վրայով:

Հետո գնացինք Կոռնիձոր գյուղ, մտանք ընկեր Վարդանենց առանձնատուն: Այնտեղ ամբողջ ձմեռվա փայտը պատրաստ էր: Այնտեղ հավաքվել էինք վառարանի մոտ և տաքանում էինք, որովհետև խնձորեսկում շատ էինք մրսել: Հետո գնացինք քնելու, բայց ամբողջ գիշեր խաղում էինք տարբեր խաղեր:

Երկրորդ օրը արթնացանք, նախաճաշեցինք և գնացինք այնտեղի միջնակարգ դպրոց: Այնտեղ խաղացինք տարբեր սպորտային խաղեր,պարեցինք նրանց հետ ժողովրդական պարեր և արտասանեցինք Չարենց, որից հետո նրանց առաջարկեցինք, որպեսզի մեզ հետ գան ճամփորդելու:

Գնացինք դաշտերով, անտառներով և գետերի վրայով: Այնտեղ՝ անտառում կերանք թուզ, նուռ, ընկույզ, խաղող, մոշ և այլն: Հասանք մի վայր, որտեղ շատ քար-քարոտ էր և ամենուրեք աղբ էր: Մենք հավաքեցինք այդ տարածքը և զիլով գնացինք տուն: Զիլի վարորդը դիտավորյալ արգելակում էր մեքենան և մենք բոլորով փափվում էինք իրար վրա: Երբ մեքենա էինք տեսնում ուժեղ բղավում և ձեռքով էինք անում, նրանք էլ մեզ պատասխանում էին ձայնային ազդանշանով: Հաջորդ օրը նախաճաշեցինք և շարժվեցինք: Գնացինք Շաքիի ջրվեժ, որի բարձրությունը մոտ 21մետր էր, այնտեղ շատ նկարվեցինք, բայց ես ոչ մեկում դուրս չեկա, որովհետև չեմ սիրում նկարվել: Հետո գնացինք Նորավանք. իջանք փոսը գցեցին մեր փոքր արժեք ունեցող կոպեկները, իսկ հետո վառեցինք մոմ: Այդքան բաներից հետո գնացինք Երևան:

Թողնել մեկնաբանություն