Ձմեռային ճամբարի ամփոփում։

Այս երեք շաբաթվա ընթացքում մենք գրեթե ամեն ինչ արեցինք։ Ինձ դուր եկավ այս ճամբարը, որովհետև  հագեցած էր ուրախությամբ։ Ես գոհ եմ, որովհետև գնացինք ճամփորդությունների և ծնունդների։ Մենք խաղացինք ինտելեկտուալ խաղ և երկրորդ տեղը զբաղեցրեցինք և մեզ որպես մրցանակ շնորհում են սեղանի խաղ։ Գնացել ենք լողավազան և չմուշկ քշելու։ Կատարեցինք փորձեր և ներկայացրինք Բնագիտատեխնիկական և Դիջիտեկ ստուգատեսներին։ Ես կուզեի, որ ճամփորդությունները շատանան։