Հասարակությունը ես եմ

Այսօրվա բանավեճը շատ հետաքրքիր և ակտուալ թեմայի շուրջ էր: Թեման՝ «Հասարակությունը ես եմ»: Կարծիքները շատ տարբեր էին, սակայն ինձ շատ դուր եկավ իմ ընկերներից մեկի կարծիքը, որի շուրջ սկսվեց հիմնական բանավեճը: Նա ասավ, որ հասարակությունը դա մեխանիզմ է, իսկ մարդիկ դրա պտուտակներն են: Կարծիքը շատ մեծ ոգևորություն առաջացրեց և բոլորը սկսեցին ակամա մասնակցել քննարկմանը: Հնչեցին դեմ կարծիքներ և ասացին, որ կան մարդիկ, որոնք չեն համարում իրենց հասարակության անդամ, իսկ մյուս մասս ասում էր, որ ցանկացած գործողություն որը անում է անհատը ազդում է հասարակության վրա: Բանավեճը շատ հետաքրքիր անցավ, քանի որ հնչում էին այնպիսի կարծիքներ, որոնց մասին չէիր կարող մտածել: Կարծում եմ նման բանավեճեր պետք է ավելի հաճախ իրականացվեն, քանի որ դրանք լավ են ազդում մարդու խոսքի և կարծիք կազմելու ունակությունների վրա:

Թողնել մեկնաբանություն