Մեր հասակակիցները տարբեր պետություններում

vospitaniedeteyvraznixstranaxmiraprimeri_5829224DՏաջիկստան – Երեխաներին փոքրուց ստիպում են կատարել ֆիզիկական աշխատանք՝ պատ շարել, հող մշակել: Ապրում են սուղ պայմաններում, որ սովորեն ծանր կյանքին: 
Ճապոնիա – Երեխաների վրա չի կարելի գոռալ, ծեծել և բռնի ուժ գործադրել մինչև հինգ տարեկանը, հետո կարելի է գոռալ, իսկ տասնհինգ տարեկանից հետո նրա հետ կարելի է վարվել այնպես, ինչպես մեծի հետ: 
Մեծ Բրիտանիա – Անգլիայում ծնողները չեն լսում իրենց երեխաների քմահաճույքները և երեխաների հանդեպ շատ սառն են: Սովորեցնում են երեխաներին ամեն ինչը սառը դատել: 
ԱՄՆ – Ծնողները իրենց երեխաներին մասնակից են դարձնում ցանկացած միջոցառման, և եթե դու ծեծում ես քո երեխային, պետք է ունենաս հատուկ պատճառներ: 
Գերմանիա – Երեխաները մինչև երեք տարեկանը տնային պայմաններում են մնում, չորս տարեկանում հաճախում են խաղային խումբ, իսկ հետո՝ մանկապարտեզ, եթե երեխան պատրաստ չէ իր հասակակիցների հետ շփվելու, ուրեմն նա չի գնում դպրոց: 
Ֆրանսիա – Ծնվելուց գրեթե միանգամից հետո երեխան հաճախում է մսուր, իսկ հետո՝ մանկապարտեզ, ֆրանսիացի երեխաները շատ բաներ կարող են անել փոքր հասակում՝ ուտելիքներ պատրաստել, առևտուր անել, դպրոց գնալ: 
Իսրայել – Երեխային թողնում են անել ամեն ինչ, բայց նաև դնում են շատ պահանջներ: Երեխային կարելի է ծեծել միայն այն ժամանակ, երբ նա անցնի իր բոլոր սահմանները: 
Հարավային Կորեա – Երեխան մինչև յոթ տարեկանը համարվում է աստված և կարող է անել այն, ինչ ուզում է, երեխաներին մանկուց սովորեցնում են հարգել մեծերին: 
Թուրքիա – Մարդիկ շատ ուշադրություն չեն դարձնում իրենց երեխաներին և նրանք պետք է լինեն ազատ և կուշտ, և նաև երեխաները պետք է գնան իրենց բարեկամների և ընկերների մոտ, որտեղ կան շատ երեխաներ: 
Հնդկաստան – Երեխայի դաստիարակությամբ հնդիկները զբաղվում են դեռ ծնված օրվանից և շատ են գովում, որովհետև դա երեխային ավելի ինքնավստահ է դարձնում: 
Իտալիա – Երեխաները սովորում են 13 տարի, անպայման երկու անգամ փոխում են դպրոցը, ավարտական խնջույքներ չեն անում և դպրոցական համազգեստ չեն կրում: Հինգ տարի կրտսեր դպրոցում սովորելուց հետո, երբ դառնում են տասնմեկ տարեկան, տեղափոխվում են միջին դպրոց: Բայց դա արդեն ուրիշ դպրոց է՝ նոր ուսուցիչներով և նոր դասարանցիներով և այն սկսվում է առաջին դասարանից: Եթե նույնիսկ երեխան ապրում է փոքր ավանում, հնարավորությունը շատ քիչ է, որ իր դասարանցիների հետ կընկնի: Իտալաացի ուսուցիչների և ծնողների կարծիքով այդ համակարգը երեխաներին վաղ հասակից սովորեցնում է հարմարվել կյանքի ցանկացած պայմանների և չվախենալ փոփոխություններից: Հետո գալիս է լիցեյը: Իտալիայում բոլոր լիցեյները թեքումով են: Դրա համար երեխաները 14 տարեկանում պետք է շատ լավ մտածեն, թե որտեղ են ուզում շարունակել ուսումը: Եվ ծնողները, և երեխաները պնդում են, որ 14 տարեկանում երեխաները դեռ չեն կարող այդպիսի որոշում կայացնել: Բայց պետությունը այլ կերպ է մտածում և չի փոխում այդ համակարգը: 
Ֆրանսիա – Գնահատման համակարգը 20 բալանոց է: Այդպիսի համակարգը կոչված է գիտելիքի մակարդակը առավել արդյունավետ արտահայտելու համար, այն ավելի ճշգրիտ է և թույլ չի տալիս կեղծիք: Հինգ բալանոց գնահատման համակարգի դեպքում (իրականում՝ 3 բալ) ուսուցիչը ակամա ձգում է գնահատականը իր սիրած աշակերտների դեպքում դեպի վեր, իսկ չսիրած աշակերտներինը՝ ներքև: Յուրաքանչյուր քառորդի ավարտին երեխաների ծնողներին ուղարկվում են երեխաների գնահատականները: Բացի տվյալ քառորդի գնահատականներից, այնտեղ լինում են նաև նախորդ քառորդների գնահատականները, որ ծնողը կարողանա համեմատել: 
Ճապոնիա – Երեխաները ընդունվում են կրտսեր դպրոց 6-7 տարեկանում: Ուսումնական տարին, ըստ ավանդույթի, սկսվում է ապրիլին: Ճապոնացիները կարծում են, որ դա ամենալավ ժամանակն է կյանքի նոր փուլ սկսելու համար: Ճապոնական դպրոցը բաղկացած է երեք աստիճանից՝ տարրական (Սյու Գակկո), Միջին (Տյու Գակկո) և Ավագ (Կո Տո Գակկո): Տարրական դպրոցում երեխաները սովորում են վեց տարի, իսկ միջին և ավագ դպրոցներում՝ երեքական տարի: Ընդհանուր առմամբ դպրոցները տևում են 12 տարի, բայց դրանցից պարտադիրը 9 տարին է: Չնայած դրան երեխաների 94% գնում է ավագ դպրոց: Ճապոնացի սովորողները համարվում են աշխարհի ամենազբաղված և ամենաաշխատասեր սովորողները: Միջին դպրոցում նրանք արդեն ունենում են ահռելի ծավալի տնային և ստուգողական աշխատանքներ: Ճապոնիայում ուսումնական տարին բաժանված է երեք մասի, առաջին մաս՝ ապրիլից հուլիս, երկրորդը՝ սեպրեմբերից դեկտեմբեր, երրորդը՝ հունվարից մինչև մարտի վերջ: Իսկ ամբողջ արձակուրդները օգտագործում են քննություններին պատրաստվելու վրա: Նրանց համար արձակուրդը ամենալավ ժամանակն է սովորելու համար: Հանգստյան օրերը անցկացնում են նույն կերպ՝ դաս անելով: Քննությունները սկսում են հանձնել յոթերորդ դասարանից, տարին երկու – երեք անգամ և դրանից ավելի կարևոր բան ճապոնացի երեխաները չունեն: 
Չինաստան – Կես միլիարդանոց բնակչությամբ երկրում բարձրագույն կրթությունը այն քիչ բաներից մեկն է, եթե ոչ միակ հնարավորությունը, որ մարդը սոցիալապես մեկ քայլ բարձրանա վեր, այլ ոչ թե բավարարվի օրվա մեկ աման բրնձով շիլա ուտելով: Չինացի երեխաների օրակարգը հրեշավոր է և հիգիենայի տեսանկյունից, և մարդկային: Վեր կաց՝ ժամը 5-ին և ինքնուրույն պարապմունքներ: 8.00-ից 16.00-ը՝ դասեր, իսկ 16.00-ից 21.00՝լրացուցիչ պարապմունքներ: Ամառային արձակուրդը սկսվում է օգոստոսին և տևում է մեկ ամիս, որի կեսը տրամադրվում է քննություններին պատրաստվելուն: Ամռանը նրանք անցկացնում են առևտրի մեծ կենտրոններում, որտեղ օդորակիչներ են միացրած, բայց նրանց չի հետաքրքրում առևտուրը, այլ ամբողջ օրը կռացած են գրքի կամ տետրի վրա: Սովորաբար դրանք շրջանավարտներն են, որոնք պատրաստվում են իրենց կյանքի գլխավոր քննությանը՝ Գաոկաո (ԲՈՒՀ): 
Մեծ Բրիտանիա – Մեծ Բրիտանիայում գրեթե բոլոր դպրոցները գիշերօթիկ են: Այսինքն՝ աշակերտները ոչ միայն սովորում են, այլ նաև այնտեղ ապրում են: Դրա համար բոլոր դպրոցները ունեն ցանկապատած հսկա տարածքներ, որտեղ կան  և ուսումնական, և բնակության շինություններ, և անպայման մարզական կենտրոններ: Եթե Բրիտանական տարրական դպրոցները մեծ ուշադրություն են դարձնում ընդհանուր դրույթներին, ապա միջին դպրոցը առաջնահերթ է համարում կրթությունը և դաստիարակությունը: Ընդ որում կրթություն ասելով՝ ի նկատի ունեն ոչ միայն ուսումը, այլ նաև վարժ խոսելու հմտությունը, լսարանի առջև ելույթ ունենալը, տեքստի և տեղեկության վրա աշխատելը, դասական և ժամանակակից արվեստի գործերը գնահատելը: Անգլացի ջենթլմեն կամ լեդի դաստիարակելու իրավունք ունեն միայն էլիտար դպրոցները: Բայց հասարակության մեջ իրենց պահելու կանոններ սովորեցնում են նաև ավելի հասարակ դպրոցներում: Չնայած անգլիացի երիտասարդները համարվում են Եվրոպայի խուլիգաններ, բայց հարկ եղած դեպքում նրանք արագ ակտիվացնում են իրենց գիտելիքները: 
Ֆինլանդիա – Հարմարավետ միջավայր դպրոցում՝ կառուցված մարդասիրական սկզբունքներով, որը ենթադրում է հարգանք ուսումնական գործընթացի յուրաքանչյուր մասնակցի հանդեպ, ահա ֆիննական հաջողության գլխավոր հենակետը: Ֆիննական դպրոցի նպատակն է բոլոր երեխաներին անպայման հասցնել միջին մակարդակի: Արդյունքում ստացվում է, որ վատ առաջադիմող երեխաների հետ ավելի շատ են աշխատում: 
ԱՄՆ – Ամերիկյան դպրոցները նույնպես թեքումով են՝ մաթեմատիկա, լեզու – գրականություն, հումանիտար գիտություններ, ճշգրիտ գիտություններ և այլն: Յուրաքանչյուր փուլում սովորողը պարտավոր է հավաքել որոշակի կրեդիտներ: Այնտեղ չկա 9,10,11-րդ դասարան, երբ սովորողը հավաքի առավելագույնը երեսուն կրեդիտ, կստանա դիպլոմ, իսկ տասը կրեդիտից քիչ հավաքողները դիպլոմ չեն ստանում: Ամերիկայում սովորողներին վերաբերվում են շատ անհատական, դա երևում է նույնիսկ նրանց ստուգողականները գնահատելիս: Ուսուցիչը անձայն կանչում է սովորողին և ցույց տալիս գնահատականը: Եվ վերջ: Տեսականորեն սովորողը կարող է սովորել 12 տարի և իր արդյունքները թաքուն պահել: 
Իմ կարծիքը: Ես կուզեի ապրել ԱՄՆ – ում, որովհետև իմ ծնողները շատ են իմ գնահատականները ստուգում, ես միայն իմ լավ գնահատականները ցույց կտայի: 
Համաձայն Յունիսեֆի՝<<Պատանեկություն. հնարավորությունների տարիք>> զեկույցի՝ աշխարհում ապրում է 1.2 միլիարդ 10-19 տարեկան պատան, ընդ որում կեսից ավելին Ասիայում: Կապ չունի, թե որտեղ է պատանին ապրում, նա վստահ է, որ նա հասունանում է ինտենսիվ և խորը ֆիզիկական, էմոցիոնալ և սոցիալական փոփոխություններով: Այնուամենայնիվ, երբ հարցը վերաբերում է կրթությանը, տեխնոլոգիային և առողջապահությանը, տարբեր մայրցամաքներում ապրող երիտասարդների կյանքը էապես տարբերվում է: Զարգացած երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Կանադան, Ճապոնիան և Ֆրանսիան, կրթությունը պարտադիր է: Համաձայն Յունիսեֆի ուսումնասիրության՝ ոչ արդունաբերական երկրներում կրթությանը մեծ ուշադրություն չի դարձվում, հատկապես Աֆրիկայի և Ասիայի գյուղական թերզարգացած տարածքներում: Չնայած աշխարհի գրեթե բոլոր դպրոցներում աղջիկներն ու տղաները սովորելու հավասար իրավունքներ ունեն, բայց երբ խոսքը վերաբերում է միջնակարգ դպրոցներին, այնտեղ այդ խնդիրը դեռ կա: Աշխարհի գրեթե բոլոր դպրոցներում տղաներ ավելի շատ են ընդգրկված, քան աղջիկներ, իսկ Լատինո Ամերիկայում և Կարիբյան երկրներում՝ հակառակը: Ամբողջ աշխարհում նկատվում է երեխաների դպրոց հաճախելիության նվազում, համաշխարհային բնակչության միայն 56 տոկոսը ստանում է միջնակարգ կրթություն և այդ բացը գնալով ավելի է մեծանում, հատկապես Աֆրիկյան Սահարայի զարգացող երկրներում: Բջջային կապը և սոցցանցերը ավելի ու ավելի շատ հնարավորություններ են տալիս դեռահասներին շփվելու իրար հետ ամբողջ աշխարհով մեկ: Շատ երկրներ ստեղծել են իրենց սեփական մեդիատարածքները, ինչպես օրինակ՝ Ֆեյսբուքը, որն ունի բջջային անվճար հեռախոսային կապ, որից օգտվում է 45 երկիր, այդ թվում նաև Աֆրիկյան երկրները, որտեղ չնայած ինտերնետի գինը50 – 100 անգամ թանկ է, սակայն պատանիները օգտվում են մեդիա տեխնոլոգիաներից: Մինչ արդյունաբերական հզոր երկրներում, պատնիները հաջողության են հասնում համաշխարհային ՏՏ ոլորտում, զարգացող երկրներում դեռահասների շրջանում ակնհայտ անհավասարություն կա և այդ անհավասարությունը երևում է ոչ միայն հարուստ և աղքատ երկրների դեպքում, այլ նաև հարուստ և աքատ ընտանիքներում: Վերջին 50 տարվա ընդացքում շնորհիվ բարձր իմունիզացիոն մակարդկի և որակյալ սնունդի ամբողջ աշխարհում պատանիների շրջանում մահացության դեպքերը կտրուկ նվազել են: Չնայած այս առաջխաղացմանը, պատանիների մահացությունը շատ երկրների համար դեռ գլոբալ խնդիր է, որտեղ ֆիզիկական ակտիվության բացակայությունը, հոգեկան հիվանդությունները, բռնության ենթարկվածությունը, հղիության դժարությունները և երեխաների ծնունդը, այս ամենը նպաստում է պատանիների մահացության աճին: Սնունդը նույնպես խնդիր է: Համաձայն ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի՝ ԱՄՆ – ում երեքից մեկ երեխա ունի գերքաշային խնդիր, տասնմեկ այլ երկրներում ներառյալ Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանը և Բոլիվիան աղջիկներից հինգից մեկն ունի քաշի խնդիր: Ինֆլյացիայից հետո Հնդկաստանում տասնհինգից տասնինը տարեկան աղջիկների մոտ հիսուն տոկոսը թերսնված են գերքաշային խնդիրների պատճառով, որը իր հերթին առաջացնում է խոցելի հիվանդություններ և ամբողջ կյանքում ունենում են առողջական խնդիրներ: Ես կուզեի ապրել Հյուսիսային Կորեայում, որվհետև երեխաներինհամարում են աստված մինչև յոթ տարեկանը:
The Differences in Teenagers From Around the World

Թողնել մեկնաբանություն