Կրթական ինքնավարություն

Նպատակը`Նոր սոցիալական կարգավիճակին համապատասխան կրթական հմտությունների ձևավորում և մարդկային որակների ամրակայում:

Խնդիրները` 1. Տարատարիք սովորողների համագործակցության նոր ուղղությունների ստեղծում;

  1. Հռետորական արվեստի տարրերի ուսուցում;
  2. Սովորողների մասնագիտական կողմնորոշման ոլորտների բացահայտում:

Մասնակիցներ՝ Աշակերտ դասավանդողներ — Հայկ Մկրտչյան, Արմեն Մալյանց, Մարկ Միկաիլ․ Դասավանդող — Աշոտ Տիգրանյան։

Բովանդակությունը` 1. Սովորողների կողմից դասավանդողի պարտականությունների մի մասի (ուսումնական փաթեթի` այդ թվում` առաջադրանքների, ստեղծում, թեմայի բացատրություն, դասավանդվող սովորողների հարցերի պատասխանում, գնահատման գործընթացի կազմակերպում) կատարում;

  1. Դասավանդող և դասավանդվող սովորողների ինքնագնահատում;
  2. Աշխատանքային գործընթացի և նրա արդյունքների եռակողմ վերլուծություն:

Սպասվող արդյունքները` Նախագծում ընդգրկված սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացում (դրսևորումները` տարբեր ձևաչափերի հանդիպումներում և բազմոլորտ հրապարակումներում):