Իմ կրթական ծրագրի առավելությունները

Ուզում եմ ներկայացնել իմ կրթական ծրագրի առավելուփյունները։ Ի տարբերություն հանրակրթական դպրոցների, իմ կրթական ծրագիրը չի սահմանափակում իմ ընտրության հնարավորությունը։ Ես մասնակցում եմ իմ ուսումնական պլանով նշված բոլոր պարապմունքներին, հաշվի չառնելով մի քանի դասաժամ, որոնց չեմ մասնակցել առողջական խնդիրների պատճառով։ Իհարկե բացակայություններս տեղեկացված են, ինչը հնարավորություն է տալիս խուսափել անիմաստ նկատողություններից։ Իմ կրթական ծրագիրը ընտրել եմ ես, և հաջողությամբ պահում եմ նրանում նշված կետերը։ Բլոգային աշխատանքը օգնում է ընտելանալ և սովորել տեխնիկական հնարքներ, որոնք հաստատ ապագայում պետք են գալու։ Իմ ընտրությամբ գործունեություններն են մաթեմատիկան, ֆիզիկան և ոսկերչությունը։ Մաթեմատիկայիս դասավանդողը գոհ է իմ աշխատանքից, ինչը նշանակում է, որ իմ ծրագիրը չի խանգառում իմ ուսմանը։ Ֆիզիկա դասընթացի ժամանակ ամեն ամիս կատարում ենք ամսվա թեմային համապատասխանող փորձեր, որոնք լուսաբանվում են մեր կողմից և տեղադրվում են մեր բլոգներում։ Իսկ ոսկերչության դասընթացում գրանցածս աշխատանքները բազմաթիվ ցուցահանդեսների են մասնակցել, իսկ այս տարվա մայիսի 29-ից հունիսի 1-ը լինելու է բաց ցուցահանդես, որտեղ ցուցադրվելու են իմ աշխատանքները։ Այս ամենը միանշանակ խթանելու է իմ առաջիկա գործունեությանը, թե իմ մասնագիտական կողմնորոշման մեջ թե նախասիրություններիս մեջ։ Այս ամենը մի մասն է իմ կրթական ծրագրի, որը ես ընտրել եմ իմ ուսման համար։