Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն Միջազգային գիտաժողով: Ամփոփում

Մայիսի 6-ին Ավագ դպրոցի մի խումբ սովորողներով, ովքեր ծանոթացել էին գիտաժողովի ծրագրին և ունեին հետաքրքրող թեմաներ, հյուրընկալվեցինք Գիտությունների ազգային ակադեմիայում՝ մասնակցելու միջազգային գիտաժողովի, որոնք վարում էին հայ, ռուս և ամերիացի պրոֆեսորներ։

Մենք մեր թմով

Թեմաները հիմնված էին քաղաքի առօրյաի վրա։ Առաջին թեման շատ խառնված էր և դժվար հասկացվող, հաշվի չառնելով այն փաստը, որ ներկայացնողը խոսում էր անգլերեն։ Ճիշտ է կար հայերեն սինխռոն թարգմանություն, սակայն թեման ընկալելը հեշտ չէր։ Երկրորդ թեման ավելի հետաքրքիր էր, և ավելի հեշտ, քանի որ զեկուցողը հայերեն էր խոսում։ Թեման սուրճի օգտագործումն էր Հայաստանի քաղաքներում, սրճարանների կարևորությունն ու գործառույթը։ Հայաստանում սուրճ սկսել են օգտագործել 19-րդ դարում։ Երրորդ թեման վայրի բույսերի օգտագործումն էր Սյունիքում։ Հաշվի առնլելով, որ սյունիքի սարերը շատ առատ են վայրի բույսերով, և դրանք շատ օգտակար են առողջության համար, կարելի է ասել, որ Սյունիքում տարածված է վայրի բույսերի առուծախը, սակայն այդ բույսերն օգտագործվում են Երևանում նույնպես։ Սակայն Երևանում տեսակները ավելի քիչ են քան Սյունիքում կամ այլ մասերում։ Իսկ վերջին թեման լարախաղացության մասին էր։ Ես ցանկանում էի լսել հենց այս զեկույցը, որը իրականում շատ հետաքրքիր էր։ Զեկուցողը ցույց տվեց մի նկար, որը շատ մեծ հետաքրքրություն արթնացրեց իմ մեջ։

Նկար գիտաժողովից

Ես նկատեցի, որ լարախաղացի սյուները բարձրանում են Ժ տառից։ Ես հարցրեցի, թե կան ինչ որ կապեր լարախաղացության և Ժ տառի միջև։ Սակայն զեկուցողը պատասխանեց, որ իր կարդացած նյութերից և ոչ մեկում չի նշվում որևե կապ Ժ տառի և լարախաղացության մեջ։ Կարելի է ենթադրել, որ Ժ տառի կառուցվածքը շատ հարմար էր այսպիսի նկարի համար։ 2 ժամ տևած գիտաժողովից հետո սկսվեց սուրճի ընդմիջոյմը, որը տևեց 15-20 րոպե։ Իրականում սպասելիքներս իրականացան, մասնակցեցի լավ մարդկանց հետ լավ գիտաժողովի և իմացա լավ ինֆորմացիա։