12-րդ դասարանի պատմության առարկայի այլընտրանքային ծրագիր

Իրավիճակի նկարագրություն՝

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ենթահամակարգում առկա է էութենական հակասություն: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, Հանրակրթության պետական չափորոշչի (գործող), Հանրակրթության պետական չափորոշչի (հաջորդ ուսումնական տարվանից ուժի մեջ մտնող), «Հայագիտություն» բնագավառի փորձնական չափորոշչի և ծրագրերի վերջնարդյունքային նպատակադրումներն ու ավագ դպրոցի ավարտական քննությունների բովանդակությունը երկու չհատվող իրականություններ են:

«Պատմություն» առարկայի ծրագրի համահեղինակները ստիպված են գնալ երկու զուգահեռ ճանապարներով, որոնցից մեկը ստորև շարադրված ծրագիրն է: Բնականաբար, շարունակելով անհրաժեշտ համարել կրթական գործընթացի հանրակրթական փուլի ամփոփման հեղինակային ձևերի կիրառման հնարավորւթյան համար ուղիների որոնումը:

Նպատակ՝
Արդյունավետ հանձնել ավարտական քննությունը:

Խնդիր՝
Հայոց պատմության իրադարձությունների կրկնություն,
հիշողության ամրապնդում:

Կիրառվող մեթոդներ՝
Դաս-դասախոսություն,
Պարբերական գրավոր աշխատանքներ դասարանում,
Անհատական տնային առաջադրանքների կազմում և ստուգում:

Բովանդակություն՝

Նախնադարյան հասարակություն Հայաստանի տարածքում (2 ժամ)

Հայկական քաղաքակրթության սկզբնավորումը (2 ժամ)

Համահայկական թագավորությունները (2 ժամ)

Հայկական մշակույթի զարգացումը (2 ժամ)

Հայկական քաղաքակրթության ներդաշնակումը քրիստոնեական արժեհամակարգին (2 ժամ)

Հայոց պետականությունը զարգացած միջնադարում (2 ժամ)

Հայոց քաղաքակրթություն ուշ միջնադարում (2 ժամ)

Միջնադարի հայկական մշակույթը (2 ժամ)

Պայքար հայաստանի ազատագրության համար (XVII դարի երկրորդ կես — XIX դարի առաջին կես)

Ազատագրական շարժումները XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարում (2 ժամ)

Հայոց պետականության վերականգնման ղնդիրը XIX դարի առաջին կեսին (2 ժամ)

Ազատագրական շարժման վերելքը XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին։ Հայկական հարցի միջազգայնացումը

Հայաստանի սոցիալ-տնտեսական դրությունը (2 ժամ)

Հայկական հարցի միջազգայնացումը (2 ժամ)

Հայ-քաղաքական կյանքի վերելքը (2 ժամ)

Ազատագրական պայքարի զինված փուլը (2 ժամ)

Հայ ազատագրական շարժումները XX դարի սկզբին (2 ժամ)

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին (2 ժամ)

Հայկական մշակույթը նոր շրջանում

Մշակույթը XVII դարի երկրորդ կեսին և XIX դարի առաջին կեսին (2 ժամ)

XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբի մշակությաին վերելքը (2 ժամ)

Հայկական գաղթավայրերի դերը հայապահպանության և մշակույթի զարգացման գործում (XVII դարի երկրորդ կես — XX դարի սկիզբ) (2 ժամ)

Հայաստանի առաջին հանրապետությունը

Երկրի ներքին կյանքը (1 ժամ)

Հանրապետության միջազգային դրությունը (2 ժամ)

Առաջին հանրապետության անկումը (2 ժամ)

Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետությունը

Խորհրդային Հայաստանը 1920 — 1922 թվականներին (2 ժամ)

Խորհրդային Հայաստանը

Սոցիալական հասարակության ձևավորումը (2 ժամ)

Հայ ժողովուրդը հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945 թվականներ) (2 ժամ)

Խարհրդային հայաստանը հետպատերազմյան տարիներին (1945 — 1985 թվականներ) (2 ժամ)

Խարհրդային հայաստանը վերակառուցման տարնիներին (2 ժամ)

Հայկական պետականությունը արդի փուլում

Հայաստանի հանրապետությունը (2 ժամ)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (2 ժամ)

Հայկական սփյուռքը 1920 թվականից մինչև մեր օրերը

Հայկական սփյուռքը 1920 — 1939 թվականներին (2 ժամ)

Հայկական սփյուռքը 1946 — 1991 թվականներին (2 ժամ)

Հայկական սփյուռքը արդի օրերում (2 ժամ)

Հայկական մշակույթը

Մշակույթը 1920 — 1941 թվականներին (2 ժամ)

Մշակույթի վերելքը (1945 — 1991 թվականներին) (2 ժամ)

Հայկական մշակույթի արդի վիճակը (1 ժամ)

Գնահատում՝
Ա. Հարցադրումներ իր ուսուցչին – (2-5 կրեդիտ);

Բ. Հարցադրումներ կրթահամալիրային այլ մասնագետի – (5-10 կրեդիտ);

Գ. Հարցադրումներ արտակրթահամալիրային մասնագետի – (5-10 կրեդիտ);

Դ. Մասնակցություն բանավեճերին – (10-15 կրեդիտ);

Ե. Մասնակցություն անցյալի իրականության վերակառուցմանը – (20-30 կրեդիտ);

Զ. Մասնակցություն փոխուսուցմանը – (20-30 կրեդիտ);

Է. Հետազոտական և նախագծային աշխատանքների հրապարակային պաշտպանություն – (5 — 45 կրեդիտ):

Ը․ Հանրակրթական առաջադրանքների պատասխաններ – (15-25 կրեդիտ)

Թ. Առարկայական ծրագրի հիման վրա կազմված առաջադրանքները թիմային(2 և ավել) հոգով կատարելու դեպքում, ստացած կրեդիտները կբաժանվեն կատարողների քանակին:

Ժ. Դասացուցակային դասի ժամանակ ուսումնական գործնթացից շեղվելը կհանգեցնի կրեդիտների կորստի (2 – 10 կրեդիտ):

Ի. Դասացուցակային դասից անհարգելի բացակայությունը կհանգեցնի կրեդիտների կորստի (10 կրեդիտ)

Լ. Դասացուցակային դասից հարգելի բացակայությունը կհանգեցնի կրեդիտների կորստի (5 կրեդիտ)

Գնահատումն իրականացվում է 100 կրեդիտանոց համակարգով, որը յուրաքանչյուր ամսվա վերջին բերվում է 10 բալանոցի:

Մարդության պատմության օրինաչափությունները

Իրավիճակի նկարագրություն՝

Պատմությունն ու ժամանակը ունեն իրենց օրենքները, որոնք չենք կարող խաղտել: Ուստի այդ օրենքները ուսումնասիրելը ամենակարևոր և ամենաճիշտ մոտեցումներից է տվյալ հասկացություններին: Ուսումասիրելով պատմության օրինաչափությունները կարող ենք վերլուծել ներկան՝ հաշվի առնելով անցյալը և կառուցել ապագան: Կատարել խելացի կանխատեսումներ և գնահատել ապագային կապված իրադարձությունների լրջությունը:

Նպատակ`
Յուրացնել մարդկության պատմության օրինաչափությունները:

Խնդիր`
Ձևավորել աղբյուրների, այդ թվում հնագիտական, օգտվելու հմտություններ:
Օտար լեզուների իմացության կատարելագործում:
Ձևավորել նախագծային գործունեության (ձևակերպումից մինչև ամփոփում) հմտություն:

Մեթոդներ`
Դաս-դասախոսություն, անհատական հետազոտություն,
Փոխ-ուսուցում, բանավեճ, կլոր սեղաններ արտակրթահամալիրային մասնագետների հետ:

Բովանդակություն`
Պատմության փիլիսոփայություն:

Մարդու առաջացումը; վարկածներ և օրինաչափություններ:
Մարդու հետ անխուսափելիորեն առաջացող և զարգացող երևույթներ՝ մշակույթ, կրոն, գիր:
Պետությունը որպես օրինաչափություն՝ տեսակներ, միջ-պետական հարաբերություններ, կայսրությունների ձևավորում և կործանում:
Մարդկության պատմության հասարակարգերը և ոչ ուղղագիծ զարգացման օրենքը:
Բազմաստվածությունից անցում միաստվածական և կրոնական պատերազմներ:
Քաղաքակրթություններ՝ ստեղծում ու կործանում, համագործակցություններ և հակամարտություններ;
Պատերազմներ
Պատմության շարժիչ ուժերը:

Գնահատում՝
Ա. Հարցադրումներ իր ուսուցչին – (2-5 կրեդիտ);

Բ. Հարցադրումներ կրթահամալիրային այլ մասնագետի – (5-10 կրեդիտ);

Գ. Հարցադրումներ արտակրթահամալիրային մասնագետի – (5-10 կրեդիտ);

Դ. Մասնակցություն բանավեճերին – (10-15 կրեդիտ);

Ե. Մասնակցություն անցյալի իրականության վերակառուցմանը – (20-30 կրեդիտ);

Զ. Մասնակցություն փոխուսուցմանը – (20-30 կրեդիտ);

Է. Հետազոտական և նախագծային աշխատանքների հրապարակային պաշտպանություն – (5 — 45 կրեդիտ):

Ը․ Հանրակրթական առաջադրանքների պատասխաններ – (15-25 կրեդիտ)

Թ. Առարկայական ծրագրի հիման վրա կազմված առաջադրանքները թիմային(2 և ավել) հոգով կատարելու դեպքում, ստացած կրեդիտները կբաժանվեն կատարողների քանակին:

Ժ. Դասացուցակային դասի ժամանակ ուսումնական գործնթացից շեղվելը կհանգեցնի կրեդիտների կորստի (2 – 10 կրեդիտ):

Ի. Դասացուցակային դասից անհարգելի բացակայությունը կհանգեցնի կրեդիտների կորստի (10 կրեդիտ)

Լ. Դասացուցակային դասից հարգելի բացակայությունը կհանգեցնի կրեդիտների կորստի (5 կրեդիտ)

Գնահատումն իրականացվում է 100 կրեդիտանոց համակարգով, որը յուրաքանչյուր ամսվա վերջին բերվում է 10 բալանոցի: