Մարդության պատմության օրինաչափությունները

Իրավիճակի նկարագրություն՝

Պատմությունն ու ժամանակը ունեն իրենց օրենքները, որոնք չենք կարող խաղտել: Ուստի այդ օրենքները ուսումնասիրելը ամենակարևոր և ամենաճիշտ մոտեցումներից է տվյալ հասկացություններին: Ուսումասիրելով պատմության օրինաչափությունները կարող ենք վերլուծել ներկան՝ հաշվի առնելով անցյալը և կառուցել ապագան: Կատարել խելացի կանխատեսումներ և գնահատել ապագային կապված իրադարձությունների լրջությունը:

Նպատակ`
Յուրացնել մարդկության պատմության օրինաչափությունները:

Խնդիր`
Ձևավորել աղբյուրների, այդ թվում հնագիտական, օգտվելու հմտություններ:
Օտար լեզուների իմացության կատարելագործում:
Ձևավորել նախագծային գործունեության (ձևակերպումից մինչև ամփոփում) հմտություն:

Մեթոդներ`
Դաս-դասախոսություն, անհատական հետազոտություն,
Փոխ-ուսուցում, բանավեճ, կլոր սեղաններ արտակրթահամալիրային մասնագետների հետ:

Բովանդակություն`
Պատմության փիլիսոփայություն:

Մարդու առաջացումը; վարկածներ և օրինաչափություններ:
Մարդու հետ անխուսափելիորեն առաջացող և զարգացող երևույթներ՝ մշակույթ, կրոն, գիր:
Պետությունը որպես օրինաչափություն՝ տեսակներ, միջ-պետական հարաբերություններ, կայսրությունների ձևավորում և կործանում:
Մարդկության պատմության հասարակարգերը և ոչ ուղղագիծ զարգացման օրենքը:
Բազմաստվածությունից անցում միաստվածական և կրոնական պատերազմներ:
Քաղաքակրթություններ՝ ստեղծում ու կործանում, համագործակցություններ և հակամարտություններ;
Պատերազմներ
Պատմության շարժիչ ուժերը:

Գնահատում՝
Ա. Հարցադրումներ իր ուսուցչին – (2-5 կրեդիտ);

Բ. Հարցադրումներ կրթահամալիրային այլ մասնագետի – (5-10 կրեդիտ);

Գ. Հարցադրումներ արտակրթահամալիրային մասնագետի – (5-10 կրեդիտ);

Դ. Մասնակցություն բանավեճերին – (10-15 կրեդիտ);

Ե. Մասնակցություն անցյալի իրականության վերակառուցմանը – (20-30 կրեդիտ);

Զ. Մասնակցություն փոխուսուցմանը – (20-30 կրեդիտ);

Է. Հետազոտական և նախագծային աշխատանքների հրապարակային պաշտպանություն – (5 — 45 կրեդիտ):

Ը․ Հանրակրթական առաջադրանքների պատասխաններ – (15-25 կրեդիտ)

Թ. Առարկայական ծրագրի հիման վրա կազմված առաջադրանքները թիմային(2 և ավել) հոգով կատարելու դեպքում, ստացած կրեդիտները կբաժանվեն կատարողների քանակին:

Ժ. Դասացուցակային դասի ժամանակ ուսումնական գործնթացից շեղվելը կհանգեցնի կրեդիտների կորստի (2 – 10 կրեդիտ):

Ի. Դասացուցակային դասից անհարգելի բացակայությունը կհանգեցնի կրեդիտների կորստի (10 կրեդիտ)

Լ. Դասացուցակային դասից հարգելի բացակայությունը կհանգեցնի կրեդիտների կորստի (5 կրեդիտ)

Գնահատումն իրականացվում է 100 կրեդիտանոց համակարգով, որը յուրաքանչյուր ամսվա վերջին բերվում է 10 բալանոցի:

Թողնել մեկնաբանություն