Գնում եմ Ավագ դպրոց

Արդեն գնում եմ Ավագ դպրոց: Նախ ասեմ, որ չեմ հավատում, որ ամիսներ անց 9-րդ դասարանցի կհամարվեմ: Մնաց հաշված օրեր, և ես կսովորեմ Ավագ դպրոցում: Կարծում եմ՝ դժվարություններ չեն առաջանա: Կփորձեմ ավելի լուրջ մոտենալ դպրոցական առարկաներին: Կփորձեմ ավելի լավ սովորել: Արդեն կուտակել եմ շատ գիտելիքներ ու համոզված եմ, որ դրան ինձ պետք են գալու Ավագ դպրոցում և ոչ միայն: Կարծում եմ կծանոթանամ շատ նոր ուսուցիչների և երեխաների հետ: Կընկերանամ շատ մարդկանց հետ: Սա շատ լավ հնարավորություն  է մեծացնել շրջապատը լավ ընկերներով:

Թողնել մեկնաբանություն