Աշակերտական գիտական ընկերության մասին կարծիք

Ես 12-րդ դասարանի սովորող եմ և իմ մասնակցությունն եմ ունենալու Աշակերտական գիտական ընկերության ստեղծման և զարգացման մեջ։ Կարծում եմ, որ այն պետք է շատ լուրջ դեր ունենա դպրոցում հետազոտական աշխատանք կատարողների թվի վրա։ Մի քանի պայման եմ ուզում առաջարկել, որ աշխատանքը ավելի արդյունավետ լինի։ Հետազոտական աշխատանք կատարող աշակերտը կստանա միավորներ ոչ միայն իր ուսուցչի կողմից, այլ նաև Աշակերտական գիտական ընկերության պատասխանատուների ստուգման արդյունքում կազմված կարծիքին համարժեք միավորներ։ Հետազոտական աշխատանքի մեջ պետք է ներառված լինեն բոլոր այն հղումները, որոնցից օգտվել է աշակերտը, և դրանք նույնպես կգնահատվեն ստուգողների կողմից։ Աշակերտական գիտական ընկերությունը պետք է ամեն ամիս ներկայացնի 3-ից ոչ պակաս հետազոտական աշխատանք։ Աշակերտական գիտական ընկերությանը կարող են աշխատանքներ ուղչարկել բոլորը, ինչպես նաև ուսուցիչները, քանի որ հետազոտական աշխատանքը կարող է աշակերտներին ավելի հետաքրքիր դաս սովորեցնելու սկիզբ լինել։ Իմ առաջարկները առայժմ այսքանով ավարտվում են։ Հուսամ շատերը կօգտվեն այս հնարավորությունից։

Թողնել մեկնաբանություն