Հասարակության մարդ և անհատ

Հասարակության մարդը փորձում է շարժվել հասարակության չգրված օրենքներով, հիմնականում ընդունելով այն, ինչ թելադրում է հասարակությունը։ Իսկ անհատը անում է քայլեր կամ գործողություններ, որոնք հասարակության կողմից կարող են չընդունվել, կամ դառնան ծաղրանքի առարկա։ Նրանք ունեն աշխարհին նայելու իրենց տեսակետը։ Նրանք այն մարդիկ են, ովքեր կարող են ղեկավարել մարդկանց, կամ առաջնորդել նրանց, սակայն կան անհատներ, որոնք փորձում են կառավարել կամ ենթարկեցնել իրենց սեփական շահի համար։ Ես ինձ ավելի շատ համարում եմ հասարակության մարդ։ Սակայն փորձում եմ չենթարկվել ստանդարտ օրենքների։ Ես ունեմ իմ սեփական կարծիքները, սակայն չեմ ուզում տարբերվել հասարակությունից, որովհետև հասարակության մեջ եմ ապրում։ Ես փորձում եմ շարժվել այն օրենքներով, որն ինչ որ ժամանակ ինձ կարող է օգուտ բերել, իսկ ուրիշների կարծիքները ուղղակի ընդունում եմ, որպես ուրիշի կարծիք և չեմ փորձում համոզել նրանց իմ կարծիքը ընդունելու հարցում, որովհետև նրանք կարող են մտածել և ընդունել իմ կարծիքը, եթե ճիշտ համարեն։

Թողնել մեկնաբանություն