Նոր ուսումնական տարվա նախապատրաստական քննարկում

Հաջորդ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները մեկնարկեցինք քննարկմամբ։ Հավաքվեցինք հաջորդ տարվա պատմություն առարկայի համահեղինակներով և քննարկեցինք հաջորդ տարվա անելիքները։ Սկսեցինք 11-րդ դասարանի ծրագրից, որտեղ ամենահետաքրքիրը 《Նորարարական լուծում》հատվածն էր։ Այն իր նմանը չունեցող առաջարկ էր։ Առաջարկը կայանում էր նրանում, որ առաջադրանքը կատարողը կարող էր լրացուցիչ ստուգել այն մարդկանց ցանկը և նրանց գործունեության տարեթիվը, ում մասին կատարվել է աշխատանքը։ Առաջարկը շատ հաճելի և հեշտ է թվում և կատարողի, և ցուցակը կազմողի համար։ Սակայն ինչ խնդիրներ կառաջանան դա ցույց կտա ժամանակը, իսկ մենք միասին կփորձենք ուղղել սխալները և ավելի կատարելագործել այն։

Երկրորդը ներկայացրեց մեր ընկերը, ով առաջարկում էր դասավանդել նաև փիլիսոփայություն։ Միտքը լավն էր սակայն չէինք կարողանում գտնել մեթոդ, որով կարելի էր գնահատել կատարողին։ Առաջարկվեց թվանշանային գնահատումը, ինչպես նաև ստուգված և չստուգված տարբերակը, սակայն այն նույնպես լավը չէր։ Ես առաջարկեցի《ակտիվ》և《ոչ ակտիվ》տարբերակը, որով առաջարկեցի, ոչ թե առաջադրանքային աշխատանք, այլ քննարկումներ, և դրանց մասնակցողները կստանան《ակտիվ》գնահատական, իսկ չմասնակցողը`《ոչ ակտիվ》։ Համենային դեպս օրը լի էր լավ առաջարկներով։ Հուսամ ամեն ինչ այսպես կշարունակվի։

Թողնել մեկնաբանություն